Ավգուստ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոֆման (Hofmann) Ավգուստ Վիլհելմ (8.4.1818, Հիսեն — 5.5.1892, Բեռլին), գերմանացի քիմիկոս-օրգանիկ։ Ցու. Լի բիխի աշակերտը։

Ավարտել է Հիսենի համալսարանը։ 1845—1864 թվականներին աշխատել է Անգլիայում (1845 թվականին հիմնադրված Լոնդոնի թագավորական քիմիական քոլեջի առաջին դիրեկտոր), 1861—1864 թվականներին՝ Լոնդոնի քիմիական ընկերության պրեզիդենտ։ 1868 թվականին հիմնադրել է Գերմանիայի քիմիական ընկերությունը և մինչև կյանքի վերջը եղել դրա նախագահը։ 1841 թվականին քարածխի խեժում հայտնաբերել է անիչին և քինոչին։ 1845 թվականին քարածխի խեժից անջատել է բենզոլ, ազոտական և ծծմբական թթուների խառնուրդով մշակելիս փոխարկել նիտրոբենզոլի, իսկ վերջինս ջրածնով վերականգնելիս ստացել անիլին։ Հայտնագործել է ճարպային շարքի առաջնային, երկրորդային և երրորդային ամինների ստացման եղանակներ։ Սինթեզել է 1858 թվականին անիլինային կարմիր (ֆուքսին) ներկանյութը և պարզել դրա բաղադրությունը (1861), ստացել (1863) մի շարք տրիֆենիլմեթանային ներկանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png