Ավանի մատուռներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ավանի մատուռներ |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Մարզ | Երևանի |
| Շրջան | Ավան |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Ավանի մատուռներ — երկու մատուռ (Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Աստվածածնի) Երևանի Ավան թաղամասում:
[խմբագրել] Պատմություն
Ավանի այգիների մեջ, դեպի հարավ` բարձունքի լանջին են Սբ. Հովհաննես և Սբ. Աստվածածին մատուռները։ Տարբեր մեծության, բայց երկուսն էլ միատիպ են և պատկանում են հայկական միանավ-թաղածածկ փոքրաչափ եկեղեցիների խմբին։ Թ. Թորոմանյանը դրանք թվագրել է XIII-XIVդդ., սակայն ուսումնասիրությունների համաձայն` իրականում դրանք ավելի հին են։ Երկուսն էլ ավերվել են 1679թ. երկրաշարժից և այլևս չեն վերականգնվել։ Հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1968թ. երկու մատուռներն էլ մասնակի նորոգել է, բարեկարգել է տարածքը։