Ավագ աղախին (անիմե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ աղախին
会長はメイド様
Ժանրռոմանտիկա, դպրոց, կատակերգություն
ԵրկիրՃապոնիա
Թվական2010
Պրեմիերա2010 թվականի սեպտեմբերի 23
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀիրոակի Սակուրաի
ԸնկերությունJ.C.Staff
Տևողություն26 մաս(+1 յուրահատուկ դրվագ)
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ավագ աղախին» (բնօրինակ անվանում — 会長はメイド様)

Ավագ աղախին(ճապ.՝ 会長はメイド様, նաև կոչվում է Ուսանողական խորհրդի նախագահը աղախին է), Հիրո Ֆուձիվարայի սյոդձյո-մանգա, որը թողարկվել է 2005 թվականից։ 2010 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր ամիսը J.C.Staff ստուդիայի անունով ցուցադրվել է հեռուստատեսությամբ այս մանգայի սյուժեին համապատասխան անիմե-հեռուստասերիալ։ Ռուսաստանում մանգան արտոնագրված է «Ռոսմեն»[1] հրատարակչությունում՝ Ավագ աղախին անունով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյկա դպրոցը որոշ ժամանակ եղել է բացառապես միայն տղաների դպրոց։ Վերջերս այս դպրոցը դարձավ միասնական դպրոց, բայց ինչպես առաջ տղաներն այստեղ կազմում են մեծամասնությունը։ Միսակի Այուզավան (հիմնականում ասում են «Միսա») այդ դպրոցի աշակերտուհիներից մեկն է։ Նա հասավ նրան, որ դարձավ աշակերտական խորհրդի նախագահը և հիմա գործադրում է ամբողջ ուժերը, պաշտպանելով մի քանի աղջիկների պատանի չարաճճի տղաներից, և փորձում է բարձրացնել դպրոցի որակը, որպեսզի այն դարձնի ավելի հրապուրիչ նոր դպրոց ընդունվողների համար։

Այդ տղաների մեջ սովորում էր Ուսուի Տակումին։ Նա շատ հայտնի էր աղջիկների մեջ, և նրանք անընդհատ Ուսուիին սեր էին խոստովանում։ Բայց նա մնում էր սառը այդ խոստովանությունների հանդեպ, որը ջղայնացնում էր Միսային, քանի որ նա կարծում էր, որ Ուսուին այդպես նրանց վիրավորում է։

Բայց Միսան ունի գաղտնիք։ Ֆինանսական խնդիրների պատճառով նա հարկադրաբար մատուցողուհի է աշխատում սրճարանում։ Նա չէր ուզում, որ դրա մասին դպրոցում իմանային։ Բայց մի օր այդ սրճարան է մտնում Ուսուին։ Նա ոչ մեկի չասեց, թե ինչ է տեսել, բայց դրանից հետո նա սկսեց անընդհատ հաճախել այդ սրճարան։

Գործողությունների կատարման վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյկա դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյկա ավագ դպրոց (星華高校), դպրոց, որտեղ հաճախում են գլխավոր հերոսները։ Մի քանի տարի առաջ նա դարձավ միասնական դպրոց, իսկ դրանից առաջ միայն տղաների դպրոց էր։ Այդ պատճառով դպրոցը ունի հիմար համբավ և աղջիկների համար այդ դպրոցը հրապուրիչ լինի։ Աղջիկները այդ դպրոցում շատ քիչ են (էկրանին հայտնվել են մոտ 30 տարբեր աղջիկներ. չհաշված Միսային)։ Այդ պատճառով Միսան հասավ նրան, որ դարձավ աշակերտական խորհրդի նախագահը, որպեսզի կարողանա փոխել տղաների վարքը և այդ դպրոցն ավելի հրապուրիչ դարձնի աղջիկներին։

Սրճարան «Maid Latte»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարան (メイド喫茶), որտեղ աշխատում է Միսան։ Սրճարանը շատ հեռու է գտնվում դպրոցից, քաղաքի մյուս ծայրում և դա նրա համար է արել Միսան, որ դպրոցում ոչ մեկը չիմանա դրա մասին։ Սրճարանում աշխատանքի 1 ժամվա համար վճարվում է 850 իեն։ Մատուցողուհիները հագնված են աղախինների հագուստով և հաճախորդներին դիմում են «տիրակալ» (ご主人様)։

Միյաբիգաոկ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց, որտեղ սովորում են հարուստ մարդիկ, հիմնականում հայտնիներ։ Առնաձնանում են ամբարտավան վերաբերմունքով մյուս դպրոցների աշակերտների հանդեպ (այդ թվում և Սեյկա դպրոցի)։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսակի Այուզավա (ճապ.՝ 鮎沢 美咲), 16 տարեկան (մանգայում լրանում է 17 տարին) 2-1 դասարանի աշակերտուհի (մանգայում 3-1 դասարան)։ Տիրապետում է այկիդոի և կարատեին։ Գլխավոր հերոսուհին է։ Աշակերտական խորհրդի նախագահն է (այս դպրոցում առաջին իգական սեռի նախագահը)։ Ապրում է մայրիկի և փոքր քույրիկի հետ։ Հայրը լքել էր նրանց, թողնելով միայն մեծ քանակությամբ պարտքեր, այդ իսկ պատճառով աղջկա մոտ հակակրանք կար տղամարդկանց հանդեպ։ Այս հակակրանքը տարածվում էր նաև դպրոցի տղաների վրա։ Չնայած դրան նա կարողանում էր արդարացիորեն կատարել իր աշխատանքը և միևնույն ժամանակ պաշտպանել աղջիկների շահերը։ Որպեսզի կարողանա օգնել ընտանիքին նա մատուցողուհի է աշխատում «Maid Latte» սրճարանում։ Աշխատանքի մասին նա չէր պատմել անգամ հարազատներին, նա վախենում էր, որ հանկարծ դպրոցում կիմանան, կծիծաղեն իր վրա և դա կազդի նրա հեղինակության վրա, սակայն դպրոցը վերջացնեկու ժամանակ նա ինքն էլ բացում է իր գաղտնիքը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ազգային համալսարան, այնուհետև աշխատում թերթերից մեկում որպես լեզվաբան։ Աշխատանքի բնույթից կախված ճամփորդում է ամբողջ աշխարհով։ Ամուսնանում է Տակումիի հետ, հարսանեկան արարողությունը տեղի է ունենում Ուոլկեր ընտանիքին պատկանող եկեղեցում։ 17 տարեկան (մանգայում լրանում է 18 տարին), 2-2 դասարանի աշակերտ, տիրապետում է այկիդո կարատեին, կունգ-ֆու և այլ մարտարվեստների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Росманга» объявляет свои новые лицензии!» (ռուսերեն). mangavest.ru. 13 августа 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ աղախին (անիմե)» հոդվածին։