Ավագ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավագ Պետրոսյան
Ի ծնե անունԱվագ Գեղամի Պետրոսյան
Ծնվել է1912, մարտի 16 (մարտի 29)
Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան
Մահացել է2000, նոյեմբերի 5
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա, ժողովրդական երգեր
ՄասնագիտությունԵրգիչ, տենոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ավագ Գեղամի Պետրոսյան (մարտի 16 (29), 1912, Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 2000(2000-11-05), Երևան, Հայաստան), հայ երգիչ, դրամատիկական տենոր։ Հայկական ԽՍՀ (1956), Ադրբեջանական ԽՍՀ (1962) ժողովրդական արտիստ։

Ավագ Պետրոսյանի հուշարձանը Երևանում, ճարտարապետ` Լևոն Ղալումյան, քանդակագործ` Տիգրան Արզումանյան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1934 թվականից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939 թվականից՝ մեներգիչ։ 1939 թվականին մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ 1941-1989 թվականներից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1949-1950 թվականներին վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն[1][2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային երգացանկում ընդգրկված են եղել հայ, ռուս, արևմտա-եվրոպական կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգեր[3][4]։

Ազգային օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն էր։

Դերերգերից են՝

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ Պետրոսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսնել էր պետք այդ օրերի «Դավիթ Բեկ» օպերան։ Ավագ Պետրոսյանը կատարում էր զինվոր Սանթուրի արիան, և երբ կատարում էր «Արցունք մի՛ թափեք իմ գերեզմանին» արիան, բոլորս՝ թե՛ խաղընկերները, թե՛ հանդիսատեսը հուզվում էինք իր հետ միասին։
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 11-ին Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում տեղադրվել է Ավագ Պետրոսյանի հուշարձանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ««Հնագույն մշակույթ ունեցող ազգերի մենաշնորհներից է մեծարել հանճարներին»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Ավագ Պետրոսյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Անկրկնելի «Սարոն» 100 տարեկան է դառնում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Ավագ Պետրոսյան, Սարոյի արիա, «Բարձր սարեր»
  6. «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ավագ Պետրոսյան հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ Պետրոսյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ Պետրոսյան» հոդվածին։