Ասֆալտաբետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասֆալտաբետոնի արտադրության գործարան

Ասֆալտաբետոն` տարածված շինարարական նյութ է: Կիրառվում է ավտոճանապարհների, օդակայանների վազքուղիների ծածկույթներ, շահագործվող հարթ տանիքներ պատրաստելու համար: Ստացվում է ասֆալտաբետոնի խառնուրդի խտացման եւ պնդացման միջոցով:
Առօրյայում ասում են ուղղակի` «ասֆալտ»:

Ասֆալտաբետոնի խառնուրդի բաղադրիչներն են` խիճը, ավազը, բիտումը: Խառնուրդը պատրաստվում է տաքացրած վիճակում:

Ըստ լցանյութերի տրամաչափի ասֆալտաբետոնի խառնուրդը լինում է`

  • խոշորահատիկ (հատիկների չափսերը` մինչեւ 40 մմ)
  • մանրահատիկ (հատիկների չափսերը` մինչեւ 20 մմ)
  • ավազային (հատիկների չափսերը` մինչեւ 5 մմ)