Աստղախցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աստրոգրաֆից)

Աստղախցիկ, երկնային մարմինների լուսանկարելու համար աստղադիտակ։

Ի սկզբանե, Գալիլեյի հայտնագործությունից սկսած աստղադիտակները օգտագործվում էին միայն տեսողական դիտարկումների համար։ 19-րդ դարի վերջում, լուսանկարչության հայտնագործությունից հետո, աստղագիտության մեջ կիրառվում է նաև դիտարկումների լուսանկարման մեթոդը։ Աստղադիտակի ֆոկալ հարթության մեջ տեղադրվում է ֆոտոթիթեղ, կամ ֆոտոժապավեն, որի վրա և տպվում էին դիտարկվող մարմինները։

Ստեղծվեցին նաև մասնագիտացված աստղադիտակներ, որոնք նախատեսված էին միայն լուսանկարչական դիտարկումների համար, դրանք ստացան աստղախցիկ կամ խցիկ անունը[1]։

Այժմ որպես լուսաընդունիչ օգտագործվում են CCD մատրիցաներ։

Մեր օրերում խոշոր դիտարկման գործիքները հիմնականում նախատեսվում են լուսանկարչական դիտարկումների համար։ «Աստղախցիկ» եզրը օգտագործվում է միայն հնացած աստղադիտակների համար։

Լուսանկարչական խցիկը և նրան զուգահեռ (դեպի երկնքի որոշակի մասը վիզուալ ուղղման համար) դրված դիտակը ամրացվում են հասարակածային տեղակայքի վրա։ Դիտման ընթացքում, ժամացուցային մեխանիզմի օգնությամբ, աստղադիտակը պտտվում է երկնոլորտի պտույտի արագությամբ, որի շնորհիվ լուսատուն մնում է դիտակի նկատմամբ անշարժ և դիտման տևողությունը ընտրվում է ըստ անհրաժեշտության։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դ. Յա. Մարտինով (1977). Գործնական աստղաֆիզիկայի դասընթաց. Մոսկվա: Նաուկա. էջ 16. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեյս-400 աստղախցիկը Զվենիգորոդի աստղադիտարանում (Ռուսաստան) (ռուս.)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 595