Աստվածների մայրամուտը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աստվածների մթնշաղը-ից)
Աստվածների մթնշաղը (գերմաներեն՝ Götterdämmerung), Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի չորրորդ և եզրափակիչ ստեղծագործությունը, հաջորդում է «Զիգֆրիդ» օպերային: Լիբրետտոյի հեղինակը Վագներն է, այն գրվել է 1848-52թթ., խմբագրվել և լրացվել է մինչև 1874 թվականը: Երաժշտությունը գրվել է 1869-74թթ. ընթացքում: Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել Բայրոյթի փառատոնի ընթացքում 1876թ. օգոստոսի 17-ին՝ որպես «Նիբելունգի մատանին» շարքի ամբողջական բեմադրության մաս: