Աստորգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք և մունիցիպալիտետ
Աստորգա
Astorga
Դրոշ Զինանշան

Աստորգայի քաղաքապետարանի շենքը
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿաստիլիա և Լեոն
ՆահանգԼեոն
ՀամայնքՄարագատերիա
ՔաղաքապետԽուան Խոսե Ալոնսո Պերանդոնես
Մակերես46,78 կմ²
ԲԾՄ868 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովային կլիմա տաք ամառներով
Խոսվող լեզուներԻսպաներեն
Բնակչություն12 015 մարդ (2010)
Խտություն257,4 մարդ/կմ²
Ազգային կազմՄարագատո ժողովուրդ
Տեղաբնականունastorgano
astorgana
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ987
Փոստային դասիչ24700
Ավտոմոբիլային կոդLE
Պաշտոնական կայքayuntamientodeastorga.com
Աստորգա (Իսպանիա)##
Աստորգա (Իսպանիա)

Աստորգա (իսպ.՝ Astorga, աստուրերեն՝ Estorga), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում Տուերտա գետի ձախ ափին։ Մտնում է Լեոն պրովինցիայի մեջ և հանդիսանում է Մարագատերիա շրջանի կենտրոնը, որտեղ բնակվում է մարագատո ժողովուրդը։ Նրանք էթնիկ ծագմամբ տարբերվում են իսպանացիներից, ունեն գերմանական արմատներ։

Մունիցիպալիտետը գտնվում է Մարագատերիա շրջանում։ Զբաղեցնում է 46,78 կմ² մակերես։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 12 242 մարդ։ Լեոն պրովինցիայի 211 պրովինցիաների մոջ այն 5-րդ տեղն է զբաղեցնում բնակչության թվով։ Իսկ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 12 015 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անվան համար մունիցիպալիտետը պարտական է Asturica Augusta հռոմեական գաղութին։ Ըստ Պլինիոս Ավագի վկայությունների, այն կոչվել է «Հիասքանչ քաղաք» (լատին․՝ Urbs magnifica)։ Բազմաթիվ հնագիտական գտածոներ պահպանվում են տեղի թանգարանում։ Հնագիտական վերջին պեղումների ընթացքում պարզվել է, որ Աստորգան եղել է քրիստոնեական ամենամեծ կենտրոնը Իսպանիայի արևմուտքում։ Աստորգայում է գտնվել թերակղզու 3 ամենահին եպիսկոպոսական նստավայրերից մեկը։

Արաբների լծի տակ լինելով՝ մունիցիպալիտետը ավերածությունների է ենթարկվել, բայց Աստուրիայի թագավոր Օրդոնիո Առաջինի օրոք (թագավորել է 850 — 866 թվականներին) վերածնվել է։ Մարքիզ դե Աստորգա տիտղոսը 1465 թվականից պատկանել է ազնվական ծագում ունեցող Օսորիո ցեղին։

Աստորգայի մասին հիշատակումներ են հանդիպում Նապոլեոնյան պատերազմներին վերաբերող գրառումներում։ 1810 թվականի ապրիլի 22-ին այն գրավվել է Նապոլեն Բոնապարտի բանակի զինվորական Ժան Անդոշ Ժյունոյի (ֆր.՝ Jean Andoche Junot, duc d'Abrantès) գլխավորած բանակի կողմից։

XIX դարի 2-րդ կեսին Աստորգան աչքի է ընկել էական փոփոխություններով, որոնք կապված են եղել նրա զարգացման հետ։

Դեմոգրաֆիական ցուցանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 1991 1996 2001 2004 2009 2010 2011 2013
13 952 12 500 12 564 12 242 12 207 12 242 12 015 11 897 11 690

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Աստորգայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) 2,9 4,2 6,8 8,4 12 16,6 20,2 19,9 16,5 11,7 6,4 3,8 10,8
տեղումների քանակը (մմ) 46,2 38,5 29,1 32,1 42,6 32,9 19,6 18,1 29,5 41,6 41,5 40,7 412,4
Աղբյուր՝ Fuente: Ministerio de Agricultura, Alimentación y Medio Ambiente. Datos de precipitación y de temperatura (1961-2001)

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունն այլ վարչական միավորներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային հասցե Ճարտարապետ Գաուդիի անվան հրապարակ

24700 Աստորգա
Իսպանիա

Հեռախոս 987 61 68 38

Միջազգային՝ +34 987 61 68 38

Ֆաքս 987 61 92 99

Միջազգային՝ +34 987 61 92 99

Կայք www.ayuntamientodeastorga.com

Քաղաքում տեղադրված քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տեղադրման տարեթիվ Հեղինալ Քանդակ
Monumento a los Sitios 1910 Էնրիկե Մարին Իգուերո
Բիմինելարիոյի հուշարձան 1986 Կաստորինա
El Cofrade 2008 Կաստորինա
Տասնմեկ կողմեր, տասնմեկ դարեր, շարունակ մի թագ 2011 Խոսե Լուիս դե լա Իգլեսիա
Quo Vadis 2011 Սենդո Գարսիա
Մայրություն (իսպ.՝ Maternidad) 2013 Կաստորինա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստորգա» հոդվածին։