Աստղիկ Երամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Երամյան
Ծնվել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1897[1][2]
ԾննդավայրԱբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 6, 1979(1979-08-06)[2] (81 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Լևոն Երամյան
Պարգևներ և մրցանակներ

Աստղիկ Միսաքի Երամյան (Աստրա Երամյան, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1897[1][2], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 6, 1979(1979-08-06)[2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։

Լևոն Երամյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրա Երամյանը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 25-ին։ Բեմական գործունեությունն սկսել է 1915 թվականին Թիֆլիսում։ 1915 թվականվից աշխատել է Զուբալովի ժողովրդական տան և Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոններում[3]։ Հանդես է եկել նաև օպերետներում։ Բաքվի հայկական (1924-1949) և Լենինականի Մռավյանի անվան (1950-1962) թատրոններում խաղացել է բնութագրական ն դրամատիկական դերեր։ Հյուրախաղերով շրջագայել է Թավրիզում (1917), Կոստանդնուպոլսում (1921), Փարիզում (1928)։ Հայտնի է որպես հայկական դասական խաղացանկում խարակտերային, ռեալիստական, վառ ազգային կերպարների մարմնավորող[3]։

Թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Քանդված օջախ Սալոմեա
Գաբրիել Սունդուկյան Պեպո Էփեմիա
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Շպանիկ
Ալեքսանդր Շիրվանզադե Չար ոգի Զարնիշան
Ալեքսանդր Սումբատով-Յուժին Դավաճանություն Զեյնաբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 374.
  3. 3,0 3,1 «Астра Ерамян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Բարսեղյան, Աստղիկ Երամյան, Ե․, 1972։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 540
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ Երամյան» հոդվածին։