Աստղային ենթահամակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղային ենթահամակարգեր, գալակտիկաների մեջ մտնող և փոխներթափանցող ու ընդհանուր կենտրոն ունեցող համախմբություններ։ Ըստ բաշխման առանձնահատկությունների լինում են երեք տիպի՝ հարթ, գնդաձև և միջանկյալ։

Հարթ աստղային ենթահամակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթ աստղային ենթահամակարգեր կազմող օբյեկտները՝ ջերմ հսկաներն ու գերհսկաները, երկարպարբերական ցեֆեիդները, փոշային և գազային նյութը, բաց աստղակույտերն ու աստղասփյուռները կուտակված են բացառապես Գալակտիկայի սիմետրիայի հարթությսւն մոտակայքում։

Գնդաձև աստղային ենթահամակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդաձև աստղային ենթահամակարգերի բաղադրիչները՝ դեղին ու կարմիր ենթաթզուկներն ու հսկաները, կարճպարբերական ցեֆեիդները, գնդաձև աստղակույտերը հավասարապես հանդիպում են Գալակտիկայի սիմետրիայի հարթությունից տարբեր հեռավորությունների վրա և ցուցաբերում են ուժեղ խտացում՝ դեպի Գալակտիկայի կենտրոն։

Միջանկյալ աստղային ենթահամակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջանկյալ ենթահամակարգերը բաշխման տեսակետից գրավում են միջանկյալ դիրք։

Գնդաձև աստղային ենթահամակարգերի անդամները Գալակտիկայի սիմետրիայի հարթության ուղղահայաց ուղղությամբ ունեն շարժման ամենամեծ արագություններ, իսկ հարթ աստղային ենթահամակարգերի անդամների այդ արագություններն ամենափոքրն են։ Սրանով է բացատրվում աստղային ենթահամակարգերի աստղերի տարածական բաշխման մեջ դիտվող տարբերությունները։ Տարբեր աստղային ենթահամակարգերի անդամները տարբերվում են նաև իրենց քիմիական բաղադրությամբ։ Օրինակ՝ հարթ աստղային ենթահամակարգերի աստղերն ավելի հարուստ են մետաղներով, քան գնդաձև աստղային ենթահամակարգերինը։ Գալակտիկայում աստղային ենթահամակարգերի գոյությունը ունի կոսմոգոնիական խոր իմաստ։ Այն ցույց է տալիս, որ տարբեր տիպի աստղեր կազմավորվել են Գալակտիկայի տարբեր մասերում և տարբեր պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 581