Աստղաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղաբույս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Աստղաբույս
Լատիներեն անվանում
Astrantia

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 500888
NCBI 46373
EOL 60522

Աստղաբույս (լատ.՝ Astrantia), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 10-12, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ աստղաբույս ամենամեծ (A. maxima), աստղաբույս եռաբաժան (A. trifida

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել]

Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը գլանաձև, է, առանց պտղակրի։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Եռաբաժան աստղաբույսը Կովկասի էնդեմիկ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 50-70 սմ։ Արմատամերձ տերևները երկարակոթուն են, թաթաձև եռաբաժան, վերինները՝ նստադիր եռաբաժան կամ եռաբլթակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png