Ասպասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներկայումս Վատիկանի թանգարանում պահվող մարմարե հռոմեական քանդակ, որի վրա փորագրված է Ասպասիայի անունը։ Հայտնաբերվել է 1777 և ըստ երևույթին հանդիսանում է Ասպասիայի մ.թ.ա. 5-րդ դարի հունական մահարձանի պատճենը)

Ասպասիա (հին հուն.՝ Ἀσπασία , մ. թ. ա. մոտ 470 - մոտ 400թ.), նշանավոր կին գործիչ Հին Հունաստանում, Պերիկլեսի կինը։ Ծնունդով Միլեթ քաղաքից էր։ Աչքի էր ընկնում խելքով, կրթվածությամբ և գեղեցկությամբ։ Նրա տանը հավաքվում էին նկարիչներ, բանաստեղծներ, փիլիսոփաներ (Ֆիդիաս, Անաքսագորաս, Սոկրատես, Պլատոն, Քսենոփոն և ուրիշներ)։

Մեղադրվել է անբարոյականության և աստվածանարգության մեջ, սակայն արդարացվել է։

Ասպասիայի պատվին կոչվել է աստերոիդ, որը հայտնաբերվել է 1895 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png