Ասնալկասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ասնալկասար
Aznalcázar
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես450 կմ²
ԲԾՄ66 մ
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն4128 մարդ (2010)
Խտություն8,2 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ41849
Ավտոմոբիլային կոդSE
Պաշտոնական կայքaznalcazar.es
Ասնալկասար (Իսպանիա)##
Ասնալկասար (Իսպանիա)

Ասնալկասար (իսպ.՝ Aznalcázar), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Սևիլյա պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Տարածքը կազմում է 450 կմ2։ Բնակչությունը՝ 4128 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվ
1996 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007
3387 3431 3490 3518 3522 3522 3581 3613 3692 3793 3860

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Պողոսի եկեղեցի (գոթիկ-մուդեխար ոճ)
  • 18-րդ դարի տներ
  • Հին շատրվան
  • Սեռո դել Ալկասար՝ հնէաբանական գտածոների վայր

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված լինելով Դոնյանայում (իսպ.՝ Doñana)՝ համարվում է Իսպանիայի ամենակարևոր ազգային զբոսայգիներից և արգելոցներից մեկը։ Ասնալկասարը էկոտուրիզմի կենտրոն է։ Քաղաքն ունի մեկ փոքր հյուրանոց, մեկ իջևանատուն և մեկ իսպանական դպրոց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասնալկասար» հոդվածին։