Ասիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ասիլվա
Ծնվել էհոկտեմբերի 3, 1937(1937-10-03) (86 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
 Asilva Վիքիպահեստում

Ասիլվա (Սիլվա Մկրտչի Առաքելյան) (հոկտեմբերի 3, 1937(1937-10-03), Ստամբուլ, Թուրքիա), հայ գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրող։ Բնակվում է Փարիզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիլվան ծնվել է 1937 թվականին Ստամբուլում։ 1948 թվականին ավարտել է Ստամբուլի Հինդլյան, 1953 թվականին՝ Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն դպրոցները, 1958 թվականին՝ Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները, Սորբոնի համալսարանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիր (1993)[1]։ Առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի։ Ասիլվան «ԱՐԻԱՆ-ԵՍՍՕՐ» ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, Փարիզի Մեծ պալատի Համեմատության սրահի խմբի ղեկավարը, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ, ոչ պետական կազմակերպության Միացյալ Ազգերի Գիտության և մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկեր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում։ Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը։ Իր աշխատանքներով նա տարբերվում է Ոսկյա Քանակի ասպարեզում։ Նրա Ռեմբրանտի և Սորայի ստեղծագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունները գտնվում են Փարիզի Լուվրի թանգարանում։

Գործերից պահվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Թուրքիայի տարբեր թանգարաններում և պատկերասրահներում։

Ֆրանսիա

  • Մշակույթի նախարարություն (ժամանակակից արվեստի տարածքային հիմնադրամ)
  • Ավինյոնի քաղաքապետարան
  • Դը՛վիլի քաղաքապետարան
  • Էստամպ դը Շամալիերի թանգարան

Գերմանիա

Հայաստան

Բոսնիա և Հերցեգովինա

  • Տուզլայի դիմանկարի թանգարան

Թուրքիա

  • Թուրքիայի կառավարություն
  • Լուլբուրգասի քաղաքապետարան

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ՝

Իտալիա

Ֆրանսիա

  • Օրանժերի դե Սենատ, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի անդամների ցուցահանդես, Փարիզ, 2013
  • Պապերի պալատ, Ավինյոն, 1995
  • Բրյուսել, 1999
  • Ժնև, 2001

Հայաստան

Յոկոհամա, 2005
Թուրքիա, 2012[5]
ԱՄՆ
Չինաստան

  • Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրավիրվել է ցուցադրվելու Շանհայի Ժամանակակից արվեստի թանգարանի բացմանը, 1995

Ճապոնիա

  • Փարիզի պատկերասրահ, Յոկոհամա, 2005

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Ոսկե հատում ինքնաբուխ մտահղացմամբ». Ասիլվա(չաշխատող հղում)
  3. ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ(չաշխատող հղում)
  4. Ֆրանսահայ նկարչուհի Ասիլվան Երևանում կկազմակերպի իր աշխատանքների երկրորդ ցուցահանդեսը
  5. Գեղանկարչուհի Ասիլվայի Գործերը Կը Ցուցադրուին Պոլսոյ «Էսփաս» Ցուցասրահին Մէջ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասիլվա (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն), կատալոգ, 2016, Երևան, Փարիզ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիլվա» հոդվածին։