Ասաֆ Հոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասաֆ Հոլլ
Asaph Hall
Ծնվել էհոկտեմբերի 15, 1829(1829-10-15)[1][2][3][…]
Գոշեն[4]
Մահացել էնոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…] (78 տարեկան)
Աննապոլիս, ԱՄՆ[5]
ԳերեզմանԳոշեն[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս և ատաղձագործ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Միացյալ Նահանգների ռազմածովային հին աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[7]
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[8] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՆյու Յորքի կենտրոնական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Պարգևներ
Ամուսին(ներ)Անջելինա Սթիքնի
Երեխա(ներ)Պերսիվալ Հոլլ և Ասաֆ Հոլլ
ՀայրAsaph Hall II?
Ստորագրություն
Изображение автографа
 Asaph Hall Վիքիպահեստում

Ասաֆ Հոլլ (անգլ.՝ Asaph Hall, հոկտեմբերի 15, 1829(1829-10-15)[1][2][3][…], Գոշեն[4] - նոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…], Աննապոլիս, ԱՄՆ[5]), XIX դարի ամերիկացի աստղագետ։

Ուսում է առել Նորֆոլկյան ակադեմիայում (Կոնեկտիկուտ նահանգ), Մակգրովիլի քոլեջում (Նյու-Յորք նահանգ)։ Աշխատել է Միչիգանի համալսարանի աստղադիտարանում։ 1857 - 1862 թթ. աշխատել է Հարվարդի համալսարանում որպես օգնական, իսկ 1863-ից մինչև 1891 թթ. աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում որպես մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1898 - 1903 թթ. դասավանդել է երկնային մեխանիկա Հարվարդի համալսարանում։

1876 թ. Ասաֆ Հոլլը հաշվարկել է Սատուրն մոլորակի պտույտի պարբերությունը։ 1877 թ. հայտնաբերել է Մարսի արբանյակները, որոնք հետագայում անվանվեցին Դեյմոս և Ֆոբոս։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասաֆ Հոլլը ամուսնացած է եղել երկու անգամ, ունեցել է չորս երեխա, որոնցից երեքը դարձել են գիտնականներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլլի Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալը

1878 թվականին Հոլլը շահել է Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակը, 1879-ին Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալը, 1893-ին Արագոյի մեդալը, և 1896 թվականին նրան շնորհվել է Ֆրանսիայի պատվո լեգիոնի (Ordre national de la Légion d'honneur) ասպետի կոչում[10]։ Լուսնի Հոլլ խառնարանը, ինչպես նաև նույնանուն խառնարանը Մարսի արբանյակ Ֆոբոսի վրա կրում են Ասաֆ Հոլլի անունը[11]։ 3299 Հոլլ աստերոիդը նույնպես անվանվել է նրա պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասաֆ Հոլլ» հոդվածին։