Ասատուր Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ասատուր Մարգարյան
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1906[1]
Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1993
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպտղաբույծ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1965)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ասատուր Եփրեմի Մարգարյան (օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1906[1], Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1993), հայ խորհրդային պտղաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սուխումի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը (19341938 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, սորտաշրջանացման և գրոտեխնիկայի հարցերին։ Ուսումնասիրել է ՀԽՍՀ խնձորենու ձևագոյացման կենտրոնները, հեռավոր հիբրիդացման եղանակով նոր սորտերի ստացումը, նկարագրել է խնձորենու տեսակային և սորտային կազմի կենսաբանական առանձնահատկությունները, հայտնաբերել դրա տեղական 60 սորտ, որոնցից 4-ը (Ղափար, Չխչխկան, Սյունիքախնձոր, Կարմրկենի) ներդրել է ՀԽՍՀ հյուսիսարևելյան շրջաններում։ Մշակել է ՀԽՍՀ լեռնային և նախալեռնային շրջաններում պտղատու այգիների հիմնադրման և մշակության ագրոմիջոցառումներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի վայրի պտուղները, Երևան, 1959 (համահեղինակ)։
  • Տեղական ծագում ունեցող խնձորենու տեսակային և սորտային կազմը Հայկական ԽՍՌ-ում, Երևան, 1960։
  • Պտղաբուծություն, Երևան, 1976 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 301.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասատուր Մարգարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 301