Ասատուր Ասատրյան
Ասատուր Ասատրյան (ծածկանունը` Ասուր Վերկառն, 1903, սեպտեմբեր 3 - 1964, դեկտեմբեր 9), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Վանի վիլայեթի Բերդակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է մանկատներում: 1933-ին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ աշխատել է որպես «Հիդրոշինարար» թերթի խմբագիր։ Հետագայում եղել է Վաղարշապատի «Բամբակի համար» շրջանային թերթի խմբագիր։ 1935 - 1936-ին «Խորհրդային դպրոց» թերթ խմբագիրն էր։ 1935 - 1938-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1938-ից աշխատել է Արմֆանի գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1941-ին «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նոր գրականություն բաժնի վարիչը։ Մասնակցել է հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների պատրաստմանը։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել է Ասուր Վերկառն ծածկանունով։ Հետո թողել է պոեզիան և զբաղվել բացառապես գրականագիտությամբ։ Մահացել է 1964-ին , Երևան-ում։[1]
[խմբագրել] Ա. Ասատրյանի երկերի մատենագրություն
- Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, էջ 125։
- Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1940, 128 էջ։
- Ավագ լեյտենանտ Պատրիկ Գազազյան, Երևան, 1943, 39 էջ։
- Հակոբ Հակոբյան, Երևան, 1947, 96 էջ։
- Սովետահայ գրականության պատմության պերիոդիզացիայի հարցի շուրջը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1947, 94 էջ։
- Գրական-քննադատական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 306 էջ։
- Հակոբ Հակոբյան, Երևան, 1955, 178 էջ։
- Հայ գրականությունը և ռուսական առաջին ռևոլյուցիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 303 էջ։
- Սոցիալիստական վերածննդի հայ գրականության պատմությունից, Երևան, 1959, 290 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, հատոր առաջին (1917-1941, հատորի «Հակոբ Հակոբյան» գլուխը գրել է Ա. Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 2 (հատորի «Հարություն Սըվաճյան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962, 516 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (հատորի «Ղազարոս Աղայան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։
- Հարություն Սըվաճյան, Երևան, 1967, 238 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (հատորի «Ավետիք Արասխանյան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1972, 776 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1981) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 39-40.