Առցանց հոգեթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առցանց հոգեթերապիան, այլ կերպ նաև առցանց թերապիա կամ առցանց խորհրդատվություն, իրականացվում է հեռահաղորդակցման հատուկ միջոցներով (հիմնականում Սկայպի միջոցով)։ Առցանց հոգեթերապիան այսօր հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների մատուցման աշխարհում ամենաարագ զարգացող տեսակներից մեկն է։ Առցանց հոգեթերապիան իրականացվում է հոգեկան առողջության ոլորտի համապատասխան մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների) կողմից[1][2]։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց հոգեթերապիան՝ որպես հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների մատուցման ձևաչափ, զարգացման առավել ակտիվ փուլ մտավ համապատասխան հեռահաղորդակցման միջոցների և ինտերնետի զարգացման հետ մեկտեղ։ Իսկ վերջինիս արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների միջոցով [2]։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց հոգեթերապիան, համեմատած առկա ձևաչափի հոգեթերապիայի, ունի մի քանի առավելություն.

  • Այն իրականացնելու համար պարտադիր չէ, որ այցելուն հաճախի մասնագետի գրասենյակ. այցելուն կարող է կապվել մասնագետի հետ ցանկացած վայրից (տուն, գրասենյակ, զբոսայգի և այլն)
  • Այն ավելի ճկուն է ժամային առումով, քանի որ կախված չէ գրասենյակի աշխատանքային ժամերից
  • Այն տեսականորեն կարող է ներառել առավել մեծ սպառման շուկա, քանի որ ծառայությունները կարող են մատուցվել երկրագնդի ցանկացած կետում գտնվող այցելուի ինտերնետի և համակարգչի առկայության դեպքում
  • Այն շահեկան է ֆինանսական տեսանկյունից, քանի որ որպես կանոն ավելի էժան է, քան առկա ձևաչափում (մասնագետի գրասենյակում) իրականացվող հոգեթերապիան[3][4]։

Պատրաստում և վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստումը և վերապատրաստումը առցանց հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում իրականացվում է համապատասխան կարճաժամկետ և երկարաժամկետ թրեյնինգային ծրագրերի միջոցով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առցանց խորհրդատվություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  2. 2,0 2,1 A new emphasis on telehealth. Monitor on Psychology, June 2011, Vol 42, No. 6
  3. «Առցանց խորհրդատվություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Video therapy in action. Monitor on Psychology, June 2011, Vol 42, No. 6
  5. «"Առցանց հոգեբանական խորհրդատվություն" կարճատև թրեյնինգային ծրագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեգոյան Ա.Ն. Ինտերնետային հոգեբանական խորհրդատվություն // Ընտանիք և դպրոց, №3 (2-3), 2008, էջ 51-64։
  2. A new emphasis on telehealth. Monitor on Psychology, June 2011, Vol 42, No. 6.
  3. Practicing distance therapy, legally and ethically Monitor on Psychology, March 2012, Vol 43, No. 3.