Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերին պատկանող միջկառավարական կազմակերպություն է։
ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։
ԱՀԿ-ի սահմանդրությունը հաստատվել է 1946 թվականին և ուժի մեջ մտել 1948 թվականի ապրիլի 7-ին։ Յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է Առողջապահության համաշխարհային օրը։
Ըստ իր սահմանադրության՝ ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝
- գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
- նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։
ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ և Քարտուղարություն։
ԱՀԿ-ի նստավայրը գտնվում է Ժնևում (Շվեյցարիայում)։
ԱՀԿ-ն բնորոշվում է իր ապակենտրոնացված համակարգով։ Այն հաշվում է վեց շրջան, որոնցից յուրաքանչյուրն ունի Ռեգիոնալ կոմիտե և Բյուրո: "Facts about WHO", Geneva : World Health Organization, 1990, 28p.
[խմբագրել] Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գրադարանում արկա հայերեն լեզվով աշխատությունները
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետևյալ երկու աշխատությունները առկա են հայերեն լեզվով՝
- «Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության էթիկայի և անվտանգության պահանջներից բխող խորհուրդներ թրաֆիկինգի ենթարկված կանանց հետ հարցազրույզ վարելու համար» (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն, 2003 թ.)
http://whqlibdoc.who.int/publications/2003/9241546255_arm.pdf
- «ԱՀԿ հակաբեղմնավորիչների օգտագործման բժշկական չափանիշների անիվ» (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն, 2007 թ.)
http://whqlibdoc.who.int/publications/2006/924154709X_arm.pdf