Առնոլդ Բեքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդ Բեքման

Առնոլդ Օրվիլ Բեքմանը (անգլերեն՝ Arnold Orville Beckman) (1900, ապրիլի 102004, մայիսի 18) ամերիկացի քիմիկոս է եղել, ով հիմնադրել է Բեքման Ինստրումենտս ընկերությունը իր 1934 թվականի ՓիԷյչ մետրի (pH meter) գյուտի հիման վրա, որն օգտագործվում է թթվության չափման համար: Նա նաև հիմնադրել է առաջին սիլիցիումի տրանզիստորի ընկերությունը, այսպիսով առաջացնելով Սիլիկոնային հովիտը:

Բովանդակություն

Վաղ կյանք[խմբագրել]

Բեքմանը ծնվել է Իլինոյսի Քալոմ գյուղում, դարբինի ընտանիքում: Նա փոքր տարիքից հետաքրքրված է եղել շրջապատող աշխարհով: Ինն տարեկանում, Բեքմանը գտնում է մի հին քիմիայի դասագիրք՝ Ջոել Դորման Ստիլի «Տասչորս շաբաթ գիտությունում» գիրքը, և սկսում փորձեր ձեռնարկել: Հայրը խրախուսում է նրա գիտական հետաքրքրությունը՝ թույլ տալով գործիքների մառանը փոխել լաբորատորիայի:[1]

Առաջին Համաշխարհային Պատերազմը դեռ ուժգնորեն շարունակվում էր երբ Բեքմանը 18 տարեկան դարձավ, և այդ պատճառով էլ 1918 թվականի օգոստոսին զինվորագրվեց Միացյալ Նահանգների ծովային ուժերում: Իր հիմնական ուսոցումից հետո, նա ուղարկվեց Բրուկլինի Ռազմածովային նավատորմի բակ, որպեսզի սպասի մինչև Եվրոպայի պատերազմ փոխադրվելը: Սակայն պատերազմն ավարտվեց 1918-ի նոյեմբերին, և նա առիթ չունեցավ կռվել Ֆրանսիայում: Մեկ այլ առիթով, շարքում մի տարածությամբ նա չուղարկվեց Ռուսաստան բոլշևիկների հետ կռվելու: Փոխարենը, նա այդ Գոհաբանության տոնը (ամերիկյան տոն՝ Thanksgiving) անցկացրեց տեղական «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությունում» (YMCA), որտեղ իր մատուցողուհին էր 17 տարեկան Մեյբել Մեյնցերը, ով հետագայում դարձավ իր կինը:

Ուսում[խմբագրել]

Բեքմանը հաճախեց Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանը, որտեղ և ստացավ իր բակալավրի աստիճանը քիմիական ճարտարագիտության մեջ 1922 թվականին, իսկ իր մագիստրատուրան ֆիզիկական քիմիայի մեջ ստացավ 1923 թվականին: Իլինոյսի համալսարան հաճախելիս, 1922-ին նա Գամա Ալֆա Շրջանավարտների գիտական եղբայրության (ֆրատերնիտիի) անդամ դարձավ: Նա նաև միացավ Դելտա Ուպսիլոն եղբայրության:

Բեքմանը որոշեց իր ասպիրանտուրայի համար Կալտեք հաճախել: Նա մի տարի սովորեց այնտեղ, ապա որոշեց վերադառնալ Նյու Յորք և իր նշանածին, ով որպես քարտուղարուհի աշխատում էր Անաչառ կյանքի ապահովագրության հասարակությունում: Բեքմանն աշխատանք գտավ «Վեստերն էլեկտրիկի» ճարտարագիտության բաժնի հետ, որը «Բել հեռախոսի լաբորատորիաների» նախորդողն էր:

Վեստերն Էլեկտրիկում, Բեքմանը որակի հսկողության ծրագրեր էր մշակում վակուումային լամպերի արտադրման համար, և սովորում էլեկտրական շղթայի նախագծման մասին: Այստեղ Բեքմանը բացահայտեց իր հետաքրքրությունը էլեկտրոնիկայում:

Բեքմանը Մեյբելի հետ ամուսնացավ 1925 թվականի հունիսի 10-ին: Հաջորդ տարի, զույգը հետ տեղափոխվեց Կալիֆորնիա և Բեքմանը վերսկսեց իր ուսումնասիրությունները Կալտեքում: Նա սկսեց հետաքրքրվել ուլտրամանուշակագույն ֆոտոլիզիսով և իր ասպիրանտուրայի խորհրդատուի՝ Ռոսկո Ջ. Դիքինսոնի հետ սկսեց աշխատել մի գործիքի վրա՝ ուլտրամանուշակագույն լույսի էներգիան գտնելու համար: Գործիքն աշխատում էր ուլտրամանուշակագույն լույսը մի թերմոքուպլի (thermocouple) վրա շողացնելով և այդ ջերմությունը էլեկտրականության վերածելով, որը միացած էր մի գալվանոմետրի: Իր ասպիրանտուրան 1928 թվականին ստանալուց հետո, Բեքմանին խնդրվեց որպես դասախոս և ապա որպես պրոֆեսոր մնալ Կալտեքում:

Կալտեքում եղած իր ժամանակ, նա նաև երբեմն աշխատել է Լինուս Փաուլինգի հետ, ով նույն ասպիրանտուի խորհրդատուի՝ Ռոսկո Ջ. Դիքինսոնի ներքո էր սովորում: Փաուլինգի հետ աշխատելուց հետո, Բեքմանը ձևավորում է այն կարծիքը, որ Փաուլինգը մի անբարո մարդ և մտավոր գող է: Նա պնդում էր, որ Փաուլինգը ուրիշների ուսումնասիրությունները յուրացնում է՝ առանց իրենց վերագրելու, այդ թվում Բեքմանի սեփական տեսությունները և հետազոտությունը՝ Փաուլինգի քվանտային քիմիայի տեսությունների մշակման ժամանակ: Թեև Փաուլինգի հետ այս ենթադրյալ մեղադրանքի պատճառով գորշ էր, Բեքմանը իր կողմից թափված որևէ ջանք Փաուլինգի հետ վիճելու համար որպես իր ժամանակի վատնում էր համարում, դրանց միայն իր ընտանիքին և ընկերներին նկարագրելով: Բեքմանի մոտ մի այնպիսի զզվանք առաջացավ Փաուլինգի դեմ, որը տևելու էր իր ամբողջ կյանքում, հավատալով որ Փաուլինգը հաջողությամբ իրականացրել է ամենաբարձր կարգի ակադեմիական խարդախություն, որը և պարգևատրվեց Փաուլինգի քիմիայի Նոբելյան մրցանակով:

ՓիԷյչ մետր[խմբագրել]

Բեքմանը հետաքրքրությունը էլեկտրոնիկայով նրան քիմիայի բաժնում շատ հանրաճանաչ դարձրեց, քանի որ նա շատ հմուտ էր չափող գործիքներ կերտելու մեջ: Նա նաև իր ապակի փչելու փորձառությունները կիսեց՝ մեխանիկական արտադրամասում (machine shop) դասընթացներ ունենալով: Կալտեքի նախագահի՝ Ռոբերտ Միլիկանի օրհնությամբ, նա սկսեց դրսից խորհրդատվական աշխատանքներ ընդունել:

Հաճախորդներից մեկն ուզում էր մի թանաք, որ չթանձրանար: Բեքմանի լուծումը նրան բուտիրիկ թթու ավելացնելն էր, մի շատ ապականիչ նյութ: Այս բաղադրիչի պատճառով, ոչ մի արտադրող չէր ուզում այն արտադրել, և այդ պատճառով Բեքմանը որոշեց ինքը գործի անցնել: Նա երկու Կալթեքի ուսանողներ վարձեց իրեն օգնելու համար, և Ազգային Թանաքային Հարմարանքների Ընկերությունը (National Inking Appliance Company) սկսեց: Նախ նա փորձեց այն գրամեքենաների ժապավենների վերաթանաքավորման համար մարքեթինգ անել, բայց այս մոտեցումը հաջող չհանդիսացավ:

Մի ուրիշ հաճախորդ՝ Սանկիստը, սեփական արտադրման գործընթացի հետ խնդիրներ ուներ: Այն կիտրոնները, որոնք որպես գյուղատնտեսական ապրանք վաճառելի չէին, պեկտինի կամ կիտրոնաթթուի էին վերածվում, և ծծմբի երկօքսիդը որպես պահպանական միջոց էր օգտագործվում: Սանկիստը պետք ուներ, որ ցանկացած ժամանակ տեղյակ լիներ արտադրանքի թթվությունից, և այն ժամանակվա օգտագործվող մեթոդները, ինչպիսին էր լոռադեղ թուղթը, լավ չէին աշխատում:

Բեքմանը 1935 թվականին ստեղծեց ՓիԷյչ մետրը: Ի սկզբանե թթվամետր (acidimeter) անվամբ, ՓիԷյչ մետրը լուծման ՓիԷյչի չափման համար շատ կարևոր գործիք է:

Տրանզիստոր[խմբագրել]

1955 թվականին, Բեքմանը հիմադրեց Շոքլի կիսահաղորդչային լաբորատորիան (Shockley Semiconductor Laboratory)՝ Վիլյամ Շոքլիի կիսահաղորդչային տեխնոլոգիային վերաբերող հետազոտությունը ֆինանսավորելու համար: Քանի որ Շոքլիի տարիքով մայրը ապրում էր Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում, Շոքլին լաբորատորիան հաստատեց մոտակա Մաունթեյն Վիու քաղաքում: Այսպիսով ծնվեց Սիլիկոնային հովիտը:

Իր ավելի ուշ տարիներում, Բեքմանը ապրում էր Կալիֆորնիայի Քորոնա դել Մարում, Նյուփորտ Լողափի մոտ: Նա ակտիվ բարեգործ էր Առնոլդ և Մեյբել Բեքման հիմնադրամի միջոցով: Մինչ օրս, հիմնադրամը ավելի քան 400 միլիոն դոլար է հատկացրել տարբեր բարեգործություններին և կազմակերպություններին: Նվիրատվությունները հիմնականում հատկացվել են գիտնականներին և գիտական պատճաներին, ինչպես նաև իր մայր համալսարաններին: Նրա անվամբ են կոչվում Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանի Բեքման Ինստիտուտը և Բեքման Քառանկյունին: Նաև նրա անվամբ են կոչվում Կալիֆորնիայի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Բեքման Ինստիտուտը, Բեքման Լսարանը, Բեքմանի վարքագծային գիտությունների լաբորատորիան, և Բեքմանի քիմիական սինթեզի լաբորատորիան:

Բեքմանը և նրա ընտանիքը նաև հովանավորել են Առնոլդ Օ. Բեքման միջնակարգ դպրոցի ստեղծման Կալիֆորնիայի Իրվայն քաղաքում:

Բեքմանը պատմության և յուրահատուկ ժառանգության կենտրոնը գտնվում է Կալիֆորնիայի Ֆուլերտոնի Բեքման Կուլտեր շտաբում:

Բեքմանը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատանեկան նվաճումների բիզնեսի փառքի սրահում 1985 թվականին:[2] In 1987, he was inducted into the National Inventors Hall of Fame.[3]

Աղբյուրներ[խմբագրել]