Առնալդո Տամայո Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնալդո Տամայո Մենդես
Arnaldo Tamayo Méndez

Կուբայի փոստային նամականիշ, 1981 թ.
Բնօրինակ անուն ազգանուն Arnaldo Tamayo Méndez
Ի ծնե Առնալդո Տամայո Մենդես
Պետություն Կուբա Կուբա
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում բրիգադային գեներալ
Կուբայի ռազմա-օդային ուժեր Ռազմա-օդային ուժերի
Առաքելություն «Սոյուզ-38» «Սոյուզ-38», «Սալյուտ-6»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 7 օր, 20 ժամ, 43 րոպե
Ծնվել է հունվարի 29, 1942 (82 տարեկան)
Ծննդավայր Կուբա Կուբա
Պարգևներ Կուբայի հերոս Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Բարեկամության շքանշան - 2011 թ. Մեդալ «Տիեզերքի հետազոտման մատուցած ծառայությունների համար»
Ազգային շքանշան «Playa Girón»
Կուբայի առաջին տիեզերագնաց Առնալդո Տամայո Մենդեսի սկաֆանդրը

Առնալդո Տամայո Մենդես անգլ.՝ Arnaldo Tamayo Méndez, հունվարի 29, 1942(1942-01-29), Գուանտանամո, Կուբա), կուբացի տիեզերագնաց օդաչու, Կուբայի հանրապետության հերոս (1980), Խորհրդային Միության հերոս (1980), փոխգնդապետ։

Ավարտել է Կուբայի Տեխնոլոգիական ինստիտուտը, ծառայել հանրապետության հեղափոխական զինված ուժերում։ 1961 թվականին գործուղվել է ԽՍՀՄ, սովորել բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, ապա շարունակել ծառայությունը Կուբայի հեղափոխական զինված ուժերում։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Սալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի սեպտեմբերի 19-ին Յուրի Ռոմանենկոյի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-38» տիեզերանավով։ Մեպտեմբեր 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»—«Սոյուզ-37» (տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Վալերի Ռյումին) ուղեծրային համալիրի հետ, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 555
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնալդո Տամայո Մենդես» հոդվածին։