Առյուծային ասուպային հոսք
| Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ: Տեղեկությունները կարող են հաճախակի փոփոխվել իրադարձության զարգացմանը զուգահեռ։ |
Առյուծային ասուպային հոսքը կամ Լեոնիդները բեղուն ասուպային հոսք է, որը կապված է Տեմպել-Տատլ գիսաստղի հետ: Այս ասուպային հոսքի անունը ասուպների ճառագայթման վայրից են ստանում՝ Առյուծ համաստեղությունից. ասուպները թվում է, թե երևում են երկնքի այդ կետից: 2009 թվականի ցուցաբերումը, որը գագաթնակետի կհասնի նոյեմբերի 17-ին, կարելի է ավելի քան 500 ասուպներ ժամում արտադրի: Դա բավական չէ իրեն ասուպային փոթորիկ անվանելու համար, որը պարունակում է ավելի քան 1,000 ասուպ ժամում:[1][2]
Կառուցվածք [խմբագրել]
Առյուծային ասուպային հոսքը տեղի է ունենում փոշոտ Տեմպել-Տատլ գիսաստղի ստեղծած փոշիներից, որը մի փոքր գիսաստղ է, 3.6 կմ տրամագծով. հայտնաբերվել է աստղագետներ Տեմպել և Տատլի կողից՝ 19-րդ դարի վերջում: Գիսաստղի աղբը, որը բաղկացած է ավազի կամ ոլոռահատիկի չափ գիսաստղի մասնիկներից, գիսաստղի հետ միասին շրջում է արևը, և տարին մեկ անգամ, նոյեմբերի մեջտեղում, այդ փոշիները հայտնվում են Երկրի մոտ: Նրանք մինչ 71 կիլոմետր վայրկյանում հարվածով ներս են մտնում մթնոլորտ, և բոցկլտում համառորեն բայց ցայտունորեն:[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 «Ուժգին Առյուծային ասուպային հոսք է նախատեսված 2009-ի համար (անգլերեն)»։ Space.com։ 04 դեկտեմբերի, 2008։ http://www.space.com/scienceastronomy/081204-leonids-meteor-shower-2009.html։ Վերցված է 2009-10-22։
- ↑ Լոպեզ, Մայք (Դեկտեմբերի 7, 2008)։ «Նախազգուշացեք 2009-ի Առյուծային ասուպային հոսքից (անգլերեն)»։ http://science.mikelopez.info/2008/12/07/watch-out-for-leonids-2009-meteor-shower/։ Վերցված է 2009-10-22։