Առաքելական հանգանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաքելական հանգանակը մեզ հասած ծագումով ամենահին հավատո հանգանակն է: Ըստ ավանդության նրա հեղինակները Քրիստոսի առաքյալներն են, սակայն ժամանակակից ուսումնսիրողների և աստվածաբանների մեծ մասը գտնում է, որ այն կազմվել է մ.թ. II դարում: Առաքելական հանգանակի կազմության պատմությունը տրված է Օգոստինոսին վերագրված ճառերից մեկում՝ «Հանգանակի մասին» վերնագրով: Այստեղ հանգանակի բանաձևումներից ամեն մեկը վերագրվում է որևէ առաքյալի:

Հատկապես մեծ հեղինակություն է վայելում Արևմտյան քրիստոնեական եկեղեցիներում (Կաթոլիկ և անգլիկանական եկեղեցիներ), որոնք ընդունում են հանգանակի առաքելական ծագումը, իբրև հավաքական խմբագրություն՝ կատարված Սուրբ Հոգու ներշնչումով:

Արևելյան եկեղեցիներրում այդ մոտեցումն առարկվում է այն հիմնավորմամբ, թե առաքյալները եթե իրապես խմբագրած լինեին հանգանակը, ապա դա անպայման կհիշատակվեր Գործք առաքելոցում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով