Առափնյա ծիծեռնակ
| Առափնյա ծիծեռնակ | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||
| Riparia riparia Linnaeus, 1758 | ||||||||||||||||
|
Առափնյա ծիծեռնակ (Riparia riparia), Ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն:
Առափնյա ծիծեռնակը արտաքին նկարագրով նման է Քաղաքային ծիծեռնակին, սակայն նրանից զգալիորեն փոքր է: Գլխի վերին մասը, պարանոցը, մեջքը, թևերը, պոչը և կրծքի լայնակի շերտը մոխրագույն են, կոկորդը, կուրծքը և որովայնը` սպիտակ: Պոչը սուրանկյուն կտրվածքով է վերջանում: Քաշը` 11-16 գ, թևի երկարությունը` 96-113 մմ:
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին: Չուի ընթացքում կազմում է հազարավոր առանձնյակներից երամներ, որոնք հավաքվում են գետերի, լճերի և լճակների ափերին: Խոշոր գաղութներով բնադրվում են զառիթափ ջրափերի փորվածքներում կամ, հաճախ, իրենք են բներ պատրաստում: Բնի խորությունը կազմում է 50-60 սմ: Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ ձվեր: Խոշոր բնադրվող գաղութներ են գրանցված Արարատյան հարթավայրի ջրավազանների տարածքում և Սևանա լիճը սնող գետերի ափերին: Սնվում է հատկապես միջատներով, մոծակներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում:
Տարածված է Եվրոպայում, Ասիայի մեծ մասում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում, Ենիսեյի ափերին, Անդրկովկասում:[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 18։