Առաջին Հայկական Ճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին Հայկական Ճակատ
Տիպֆան շարժում
Հիմնադրված2007 թ.
ՀիմնադիրներՆարեկ Հարությունյան
Կարեն Շաբոյան
Սերգեյ Ջանջոյան
Էդգար Պետրոսյան
Սամվել Մովսիսյան
Տիգրան Մկրտչյան
Տիգրան Բաբաջանյան
Ներկայացուցչությունք. Երևան
ք. Սիսիան
ք. Ստեփանակերտ
ք. Վանաձոր
գործունեության որլորտսպորտ
Եկամուտամսական անդամավճար
Անդամների թիվ700
ԿարգախոսԱնսպառ Հավատ, Անմնացորդ Նվիրում

Առաջին Հայկական Ճակատ[1][2], ֆան շարժումը ստեղծվել է 2007 թվականին։ Նպատակն է ակտիվ աջակցել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին տնային և արտագնա հանդիպումների ժամանակ և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Կարգախոսն է «Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում»։ Ֆան ակումբն առավել հայտնի է իր անվան անգլերեն տարբերակով՝ First Armenian Front (FAF)։

FAF-ի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

FAF-ը ստեղծվել է 2007 թվականին Armfootball[3] կայքի ֆորումի միջոցով՝ մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ։ Որպես ձևավորված ֆան շարժում՝ ՖԱՖ-ն առաջին անգամ մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստան-Լեհաստան հանդիպմանը, որն էլ ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով։ Այդ նախաձեռնությունը աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Քիչ ժամանակ անց կազմվեց և ընդունվեց FAF-ի կանոնադրությունը և ներքին կառուցվածքի համար անհրաժեշտ դրույթները, որից հետո սկսվեց երկրպագուների ակտիվ անդամագրություն։ Ներկայումս FAF-ի անդամ են հանդիսանում մոտ 700 անձ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։ Ակումբի գործունեությանը պարբերաբար անդրադառնում են հայկական ԶԼՄ-ները։ «Առաջին Ճակատի» կողմից անցկացվող միջոցառումների շարքում էլեկտրոնային, հեռուստատեսային և տպագրական լրատվամիջոցների կողմից առավելագույնս հետաքրքրություն է առաջացրել և շարունակում է մնալ այդպիսին «FAF համակրանք» մրցանակի ամենամյա շնորհումը և արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հայտնաբերումն ու Հայաստանի Ազգային Հավաքականում նրանց հանդես գալուն բազմակողմանի աջակցումը։ FAF- գործունեությունն լուսաբանվել է արտասահմանյան այնպիսի լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են ֆրանսիական TF1, թուրքական TRT 1, ռուսական Ռոսիա 1, Ռոսիա 24, իտալական rai sport հեռուստաընկերությունները։

FAF-ի նպատակները և խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ առումով FAF-ը, հանձին իր գաղափարախոսության, ունի հետևյալ նպատակներն ու խնդիրները[4].

  • Հասարակության լայն զանգվածներին «վարժեցնել» երկրպագման ժամանակակից մշակույթին, այդ ամենը օրենքի, հասարակական կարգի և էթիկայի նորմերի սահմաններում
  • Գոյություն ունեցող երկրպագուների տարբեր փոքր և միջին խմբերին միասնական մեծ կազմակերպության շուրջ հավաքագրել և հնարավորինս մեծ քանակությամբ նոր անդամներ ներգրավվել
  • Բարձրացնել և առաջ տանել առողջ ապրելակերպի գաղափարը, դրանով իսկ երիտասարդներին որոշակիորեն կտրել փողոցային բարքերից, ինչպես նաև քարոզել սոցիալական ակտիվ հասարակություն
  • Երիտասարդների մոտ հայրենասիրական ոգու դաստիարակումը։ Ըստ FAF-ի ներկայացուցիչների, նրանք հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին վառ կերպով արտահայտել իր էմոցիաները՝ ընդունելի և հարիր կերպով։

FAF-ը սեփական հարկի տակ հանդիպումների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթ Հայաստան Սերբիա հանդիպումից առաջ

Սեփական հարկի տակ հանդիպումների ժամանակ FAF-ը՝ որպես կանոն, կազմակերպում է երթ[5][6]։ Սովորաբար երթը սկսվում է հանդիպումից 3 ժամ առաջ հետևյալ ուղղությամբ՝ Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածք- Հյուսիսային պողոտա- Հանրապետության Հրապարակ- Փավստոս Բյուզանդի փողոց- Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածք- Գնունի փողոց- Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։ Երթի ընթացքում հնչում են ոգևորիչ բացականչություններ և երկրպագուներին բնորոշ երգեր։ Մասնակիցների մոտ լինում են Հայաստանի Հանրապետության, FAF-ի և այլ խորհրդանիշներով դրոշներ, պաստառներ և բաներներ։ Բոլոր մասնակիցների հանդերձանքը առավելագույնս միանման է (Հայաստանի հավաքականի մարզաշապիկներով կամ Հայաստանը խորհրդանշող գույներով՝ կարմիր և նարնջագույն։ Որպես կանոն՝ երթի մասնակիցների թիվը անցնում է մի քանի հազարը։

FAF-ը հանդիպման ժամանակ

Երթը, հասնելով մարզադաշտ, վեր է ածվում բուռն աջակցության հավաքականին։ FAF-ի ներկայությունն իրեն զգացնել է տալիս ողջ մարզադաշտում։ Հեռուստաընկերությունների տեսախցիկները հանդիպման ընթացքում բազմաթիվ անգամ խոշոր պլանով ցուցադրում են մարզադաշտի այն սեկցիան, որտեղ գտնվում է FAF-ը։

FAF-ը արտագնա հանդիպումների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցի հարկի տակ անցկացվող յուրաքանչյուր հանդիպումից առաջ FAF-ը կազմակերպում է հանդիպման կոլեկտիվ դիտում Երևանի հայտնի ակումբներից մեկում, մեծ էկրանների առջև։ Որպես կանոն՝ նմանատիպ միջոցառումներին մասնակիցների թիվը տատանվում է 300-400 անձի սահմաններում։ Տվյալ միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իհարկե, ավելի քիչ է լինում, քան մարզադաշտում։ 2011 թվականից սկսած՝ հայաստանաբնակ ՖԱՖականները թմբուկներով, պաստառներով մեկնում են հավաքականի մասնակցությամբ արտագնա հանդիպմուներին։ Համախմբելով արտերկրում բնակվող հայերին՝ FAF-ի հայաստանաբնակ և արտերկրի անդամները կազմակերպված աջակցություն են ցուցաբերում հավաքականին արտասահմանյան մարզադաշտերից[7]։ Արտագնա հանդիպումից առաջ ևս FAF-ը կազմակերպում է երթ դեպի տվյալ հանդիպման մարզադաշտ, ինչպես նաև ներկա է գտնվում հավաքականի բաց մարզմանը[8] և փորձում ամեն կերպ աջակցել հավաքականին նույնիսկ մարզման ժամանակ։

FAF-ի կազմակերպած ակցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ տարիներին FAF-ի կողմից կազմակերպած ակցիաներից առավել արձագանք գտան հետևյալները.

  • «Հերիք է մեզ խայտառակեք»[9][10] ակցիան, որը կազմակերպվեց Հայաստան-Բոսնիա հանդիպման ժամանակ, մեծ արձագանք ստացավ։ ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը անդրադարձավ այս ակցիաին։
  • Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հայտնաբերման գործում մեծ է FAF-ի դերը։ FAF-ի ջանքերով Մասիս Ոսկանյանը և Արազ Օզբիլիսն այսօր հանդիսանում են Հայաստանի հավաքականի անդամներ։ Ուրուգվայահայ հարձակվող Խոակին Պողոսսյանին հավաքականում հանդես գալու նպատակով FAF-ի անդամների ջանքերով ստեղծվեց տեսահոլովակ[11], որտեղ աշխարհասփյուռ հայ երիտասարդները կոչ էին անում վերջինիս միանալ իր պատմական հայրենիքի հավաքականին։ Տեսահոլովակն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ նույնիսկ ֆրանսիական, ուրուգվայական և արգենտինական հեռուստաընկերություններն իրենց սպորտային հաղորդումների ընթացքում ցուցադրեցին այն, իսկ գրեթե բոլոր հայկական հեռուստաընկերություններն անդրադարձան այս ակցիաին։ Հետագայում ՀՖՖ նախագահն իր հարցազրույցներից մեկի ընթացքում հայտնեց, որ տեսահոլովակը մեծ ազդեցություն է թողել Խոակինի վրա և նա սկսել է լրջորեն մտածել հավաքականում հանդես գալու ուղղությամբ։
  • 2011 թվականին FAF-ի կազմակերպած ամենախոշոր միջոցառումներից էր «Հրազդանը բոլորինս է» բողոքի ակցիան[12]։ Ակցիայի նպատակն էր չթողնել մարզադաշտին կից տարածքում կառուցել շինություն, որի առկայության դեպքում հնարավոր չէր լինի այլևս մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնել։ FAF-ի ակտիվիստները հանդիպումներ ունեցան ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանի և Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի հետ։ Պայքարը մարզադաշտի համար ունեցավ շարունակական բնույթ և շատ շուտով պսակվեց հաջողությամբ։
  • 2013 թվականին FAF-ը ԼՂՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ իրականցրեց խոշոր նախագիծ՝ Արցախում բացվեց[13] FAF-ի մասնաճյուղ։ Այսուհետ արցախաբնակ երկրպագուն կկարողանա ներկա գտնվել հավաքականի տնային հանդիպումներին, կազմակերպված աջակցություն կցուցաբերվի Արցախի Ազգային Հավաքականին, ինչպես նաև կկազմակերպվեն հավաքականի արտագնա հանդիպումների համատեղ դիտում։
  • Մեծ արձագանք գտավ 2013 թ. Բուլղարիայի ընտրանու «ջերմ» ընդունելությունը[14][15] Զվարթնոց օդակայանում՝ ի պատասխան 2012 թվականին կայացած Բուլղարիա-Հայաստան[16][17] հանդիպման ժամանակ բուլղար երկրպագուների և ֆուտբոլիստների կեղտոտ և սադրիչ պահվածքի։
  • FAF-ի մեկ այլ խոշոր ակցիաներից է Հայաստանում կայացած բասկետբոլի և հոկեյի միջազգային հանդիպումներում մեր թիմերին բուռն աջակցություն ցուցաբերելը։ Այդ ակցիաներին բազմիցս անդրադարձան հայկական հեռուստաընկերությունները։

FAF-ի համակրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

FAF համակրանք 2009
«FAF համակրանք 2012»-ի դափնեկիր Լևոն Հայրապետյան

«FAF-ի համակրանք»-ը ամենամյա հատուկ մրցանակ է, որը շնորհվում է Հայաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստին, ով կարողացել է առավելագույնս դրսևորել իրեն թե՜ ազգային հավաքականում, թե՜ իր ակումբում, ինչպես նաև աչքի է ընկել իր օրինակելի պահվածքով ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտի սահմաններից դուրս։ «FAF-ի համակրանք»-ը գործում է 2009 թվականից, և առաջին մրցանակակիրն է Հենրիխ Մխիթարյանը։ 2010 թվականին «Օպերայի և բալետի պետական թատրոնի» շենքում կայացած, ՀՖՖ-ի կողմից կազմակերպված ֆուտբոլային մրցաշրջանի ավարտական տոնական համերգի ընթացքում մրցանակը հանձնվեց Հայաստանի հավաքականի 14 համարին՝Յուրա Մովսիսյանին։ 2011 թվականին «Հարսնաքար» համալիրում ՀՖՖ-ի կողմից կազմակերպված ամանորյա, տարեվերջյան տոնահանդեսի ժամանակ մրցանակը հանձնվեց[18][19] հավաքականի բազմափորձ դարպասապահին՝Ռոման Բերեզովսկուն։2012 թվականին մրցանակը հանձնվեց[20] Լևոն Հայրապետյանին, իսկ 2013 թվականին հանձնվեց[21][22] Արազ Օզբիլիսին՝ Ռուսաստան-Հայաստան խաղի նախօրեին, Կրասնոդար քաղաքի օդանավակայանում։

Անցկացման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարվա դեկտեմբերին FAF-ի անդամների շրջանակում անցկացվում է քվեարկություն։ Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն ստացած ֆուտբոլիստին էլ տրվում է մրցանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FAF-ի մասին
  2. «Интервью с представителем First Armenian Front». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «armfootball.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «FAF-ի կանոնադրությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  5. FAF-ի երթը Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ 10.09.2013
  6. Երթ Հայաստան-Բելառուս խաղից առաջ 15.08.2012
  7. «Հայ երկրպագուները սպասում են ազգային հավաքականին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  8. FAF-ի անդամները Պրահայում` հավաքականի մարզման ժամանակ
  9. «ՀԵՐԻՔ Է ՄԵԶ ԽԱՅՏԱՌԱԿԵՔ»(չաշխատող հղում)
  10. «Հերիք է մեզ խայտառակեք»ակցիային նվիրված տեսահոլովակը
  11. FAF-ի պատրաստած տեսահոլովակը` նվիրված Խոակինին
  12. «Տեսանկյուն»հաղորդման անդրադարձը ակցիային
  13. FAF-ը մասնաճյուղ հիմնադրեց Արցախում
  14. «Ջերմ ընդունելություն»Բուլղարիայի ընտրանուն(չաշխատող հղում)
  15. Հայ ֆանատներն ագրեսիվ դիմավորեցին Բուլղարիայի հավաքականին (ֆոտո)
  16. Բուլղարիա-Հայաստան 1-0
  17. Բուլղարիա - Հայաստան՝ 1:0
  18. Հայաստանի հավաքականի մեծարման երեկոն և «FAF համակրանք» մրցանակի հանձնումը Ռոման Բերեզովսկուն
  19. Ռոման Բերեզովսկի. Մեծարման երեկոն երկար կհիշեմ(չաշխատող հղում)
  20. «Լևոն Հայրապետյանը ստացավ «FAF համակրանք»մրցանակը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  21. tert.am(չաշխատող հղում)
  22. «FAF անդամները Արազին հանձնեցին մրցանակը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.