Առաջինն առաջնայինները (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջինն առաջնայինները (First Things First)(1994)[1] ինքնազարգացմանն ուղղված գիրք է գրված Սթիվեն Քովիի և Ռոջեր և Ռեբեկա Մերիլների կողմից։ Այն առաջարկում է ժամանակի կառավարման մոտեցում, որը օգնում է մարդուն հասնել արդյունավետության՝ սովորույթ դարձնելով առաջինը կատարել առաջնային գործերը։ Այս մոտեցումը հետագա զարգացումը ստացավ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքում։ Գրքում ժամանակի կառավարման երեք փուլեր են առանձնացվում՝ առաջին փուլը գործերի ցանկն է, երկրորդ փուլը անձնական կազմակերպումը վերջնաժամկետներով և երրորդ փուլը խնդիրների արժեվորումն է, ինչպես Ֆրանկլինի պլանավորման մեջ։ "Ժամացույց և կողմնացույց"-ի անալոգով հեղինակները առաջարկում են որոշակիացնելով հիմնական ֆունկցիաները և սկզբունքները ապահովում են իսկական հյուսիսը և որոշում ենք, որ գործերն են ավելի կարևոր, այսինքն որոշումները կայացվում են ոչ թե ուղղակի ժամացույցով կարգավորելով, այլ կողմնացույցով՝ նպատակով և արժեքներով։ Նկատի ունենալով, որ մարդիկ ապրելու, սիրելու, սովորելու և ժառանգություն թողնելու պահանջ ունեն, նրանք առաջարկում են դուրս գալ «շտապի» շրջանակից դուրս գալ (նույնը, ինչ II քառակուսին է Քարտեզյան կոորդինատային համակարգում). Իր գրքում, Քովին նկարագրում է հիմունքները, որով երկարաժամկետ նպատակներին ուղղված աշխատանքների գերակայություններն է որոշում հրատապ թվացող բայց իրականում ոչ կարևոր խնդիրների հաշվին։ Դա նրա մատրիցան է, որ դասակարգում է խնդիրները հրատապ ու ոչ հրատապ մի առանցքի շուրջ և կարևոր ու ոչ կարևոր մյուս առանցքի շուրջ։ Նրա 2 քառակուսին պարունակում է ոչ թե հրատապության, այլ կարևորության տարրեր։ Նա կարծում է, որ հավանաբար սրանք կանտեսեինք, մինչդեռ արդյունավետության հասնելու համար , պետք է կենտրոնանանք հենց այս գործերի վրա։

Կարևորության և հրատապության չորս քառակուսանի մատրիցա
Շաբաթական սևագիր թուղթ` դերերը բացահայտելու և կարևոր գործերը պլանավորելու համար, մինչ ժամանակացույցը լիովին լրացնելը։

Կարևոր տարրերը որոշվում են կենտրոնանալով մի քանի վճռորոշ գերակայությունների և վարքագծերի վրա, որոնք փոխփոխվում են ըստ անհատների, այնուհետ որոշելով փոքր նպատակներ յուրաքանչյուր վարքագծի համար յուրաքանչյուր շաբաթ կյանքի ամբողջական բալանսը պահպանելու համար։ Այդ որոշելու գործիքներից մեկը յոթ վճռորոշ դերերի ցանկն է, ամեն դերի համար երեքշաբաթյանպատակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Stephen Covey, A. Roger Merrill, Rebecca R. Merrill, First Things First: To Live, to Love, to Learn, to Leave a Legacy. New York: Simon and Schuster, 1994. (ISBN 0-684-80203-1)