Առանձար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանձար
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Միսաք Գույումճեան[1][2]
Ծնվել էսեպտեմբերի 8, 1877(1877-09-08)[1][2]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[1][2]
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1913(1913-09-13)[1][2] (36 տարեկան)
Վախճանի վայրԱդանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մասնագիտություներգիծաբան և վիպասան
Ազգությունհայ
ԿրթությունՍանասարյան վարժարան[1] և Ցյուրիխի համալսարան[1]
Առանձար Վիքիդարանում

Առանձար (իսկական անունը՝ Միսաք Քերովբեի Գույումճյան[3] (սեպտեմբերի 8, 1877(1877-09-08)[1][2], Կեսարիա, Թուրքիա[1][2] - սեպտեմբերի 13, 1913(1913-09-13)[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հայ երգիծաբան-նովելիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թալասում (Կեսարիա)։ Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում։ Ավարտելուց հետո վերադարձել է ծնողների կալվածքը՝ Բաղդադի մոտ գտնվող Ֆելուճե գյուղաքաղաք, այնուհետև տեղափոխվել Եվրոպա, սովորել Մյունխենի, ապա ավարտել է Ցյուրիխի համալսարանը, մեկնել Եգիպտոս և Ալեքսանդրիայի հայկական դպրոցում մոտ մեկ տարի աշխատել ուսուցիչ։ 1907 թվականին եղել է Ալեքսանդրիայի, 1908-1913 թվականներին՝ Ադանայի ազգային վարժարանների տնօրենը։

Մահացել է 1913 թվականի սեպտեմբերի 13-ին Ադանայում[4]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է ուսանողական տարիներից։ Առաջին ակնարկ-թղթակցությունը տպագրել է 1899 թվականին Կահիրեի «Արշալույս» լրագրում։ 1901 թվականից աշխատակցել Է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրին, ուր և տպագրել է իր բոլոր նորավեպերը։ 1905 թվականին Թիֆլիսում, առանձին գրքով հրատարակվել է Առանձարի «Վշտի ծիծաղ» վերնագրով պատմվածքների ժողովածուն։ Նրա գործերի մի մասը «Վշտի ծիծաղ» խորագրով Երևանում առաջին անգամ լույս Է տեսել 1961 թվականին։ 1982 թվականին «Հայ դասականների գրադարան» մատենաշարով մեկ հատորում լույս են տեսել Թլկատինցու, Լևոն Բաշալյանի և Առանձարի գործերից։ Հիշյալ գրքում Առանձարի գործերից զետեղված են «Մորուքի սանտրը», «Բուրդի վաճառականություն», «Կախաղանեն ... ամուսնություն», «Երկու պատկեր», «Վշտի ծիծաղ», «Նորավեպին նորավեպը», «Հոսհոսն ու ինտելեգենտը», «Հոգուս համար», «Տասը տարի ետքը» պատմվածքները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբջանյան Ա․, Առանձար, Երկեր, 1972։
  • Հայ գրականության պատմություն, գիրք 2-րդ, Երևան, 1950, էջ 322։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 5, Երևան, 1979, էջ 775-784։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 525
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանձար» հոդվածին։