Առանխուեսի թագավորական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանխուեսի թագավորական պալատ
Բնօրինակ անվանում Palacio Real de Aranjuez
Թագավորական պալատի գլխավոր մուտքը
ԴիրքԱռանխուես
Իսպանիա Իսպանիա
Կոորդինատներ DMS40°02′10″ հս․. լ. 3°36′29″ ամ. ե.HGЯO
Կառուցվել է17-րդ դար
ՃարտարապետԽուան Բաուտիստա դե Տոլեդո
Խուան դե Էռերա
Ճարտարապետական ոճ(եր)Բառոկո
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն
Պաշտոնական անուն Aranjuez Cultural Landscape
ՏեսակՄշակութային հուշարձան
Չափանիշii, iv
Նախագծվել է2001
Մաս է կազմումԵվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Գրանցահամար1044[1]
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան
Պաշտոնական անվանում՝ Palacio Real de Aranjuez
ՏեսակԱնշարժ
ՉափանիշՀուշարձան
Դուրս է բերվել1931
ԳրանցահամարRI-51-0001063
Քարտեզ
Քարտեզ

Առանխուեսի թագավորական պալատ (իսպ.՝ Palacio Real de Aranjuez), իսպանական թագավորների պալատ Առանխուես քաղաքում, Մադրիդից 48 կմ հարավ, Իսպանիա։ Պալատը բաց է հասարակության համար որպես թագավորական տեսարժան վայրերից մեկը։ 1931 թվականին ճանաչվել է որպես Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է ամբողջ 17-րդ դարում՝ հիմնականում որպես պատասխան Վերսալին։ Շինարարության ավարտից հետո պալատի վերջնական տեսքը քիչ ընդհանրություն ուներ նախագծի հետ, որն արժանացել էր Ֆիլիպ II-ի հավանությանը։ Պալատի շուրջբոլորը լայնարձակ զբոսայգի է․ որտեղ ցուցադրվում են նաև այն նավերը, որոնցով թագավորական ընտանիքի անդամները սիրում էին զբոսնել Տախո գետի վրա։ Ֆիլիպ II-ը պալատի կառուցումը հանձնարարեց ճարտարապետ Խուան Բաուտիստա դե Տոլեդոյին, ում հետո փոխարինեց Խուան դե Էռերան, ով արդեն նման փորձ ուներ՝ կառուցելով Էլ Էսկորիալը։

Բուրբոնների՝ իշխանության գլուխ գալով, իսպանական թագավորների ամառային նստավայրը տեղափոխվեց Լա Գրանխա պալատ՝ Սան Իլդեֆոնսո։ 2001 թվականին Առանխուեսի համալիրը մտավ Համաշխարհային ժառանգության հուշարձանների մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aranjuez Cultural Landscape
  2. «Իսպանիայի պատմամշակութային հուշարձաններ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]