Առած-ասացվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առած-ասացվածքներ, բանահյուսական ամենակենսունակ ժանրաձևերից։ Փոքրածավալ են և արտահայտում են ժողովրդի մտածելակերպն ու աշխարհայացքը։ Եթե առածները փոխաբերություններ են, ապա ասացվածքներն անմիջականորեն արտահայտում են որևէ միտք կամ խրատ։ Հնագույն ծագում ունեն և մեզանում գրավոր օգտագործվել են դեռևս 5-րդ դարում։

Հայկական առած-ասացվածքների ամենամեծ հավաքածուն Արամ Ղանալանյանի «Առածանին» (1960) է։