Առագաստանավի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առագաստանավի վրա
Auf dem Segler
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարի1818—1820
բարձրություն71
լայնություն56
ստեղծման վայրԳերմանիա[1]
ուղղությունռոմանտիզմ
ժանրբնանկար
նյութկտավ, յուղանկար
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ

«Առագաստանավի վրա», նկար, ստեղծել է գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը 1818 թվականից 1820 թվականներին։

Ստեղծագործությունը իրենից ներկայացնում է սիրահար զույգի նկար, ովքեր նստած են ոչ մեծ առագաստներով նավի առաջնամասում, ավելի շուտ զբոսնում են զբոսանավով։ Հեռվում՝ ետին պլանում, ուրվագծվում են քաղաքի կառույցները։ Նկարը ստեղծված է ռոմանտիկայի շրջանակներում։

Նկարը տեղադրված է պետերբուրգյան թանգարանում, գերմանական արվեստի սրահում։ Թանգարանում նկարը տեղադրվել է Պավլովսկ քաղաքի թանգարանների ֆոնդի գլխավոր պահոցից 1945 թվականին[2]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առագաստանավի վրա» նկարի առաջ կանգնելով յուրաքանչյուրը անկախ իր կամքից դառնում է մասնակիցը տեսարանի։

Տախտակամածը միացված է նկարի շրջանակին այնպես, որ դիտողները զգան իրենց առագաստանավի վրա հերոսների հետ։

Ներկա գտնվելու էֆեկտը ավելացնում է դանդաղ եկող երազանքները, որը ստեղծում է ծովի տատանումների կենդանի տպավորություն

[3].

Նկարի սիմվոլիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմվոլիզմի լեզվով նկարիչը փորձել է պատկերել կյանք կամ մահ։ Այս նկարում առագաստները, որոնք բացված են քամուց, ցույց են տալիս կյանքի խորհուրդը. նկարում հեռու, ետին պլանում, պարզ երևում է քաղաքը, որը մեզ հիշեցնում է հանդերձյալ կյանքի մասին, որը ապագայում սպասվում է նկարում պատկերված գործող անձանց։ Համաձայն մեկ այլ տարբերակի քաղաքի այդ գծագիրը խորհրդանշում է ուրախություն, վերադարձ դեպի հարազատ վայրը։ Թվում է, թե Կասպար Դավիդ Ֆրիդրիխը դիտմամբ է փոքրացրել գործող անձանց չաձերը, որպեսզի ֆոնի վրա ընդգծի նրանց ոչինչ լինելը այդ անսահման երազանքի, որը ձգվում է դեպի անծայրածիր երկինք։ Այդ երազանքը խորհրդանիշն է անսահման հավատի, որը ունի մարդկությունը Աստծուն։ Քամուց՝ ամբողջությամբ բացված առագաստների ընդունած ուղղությունը համոզում է դիտողին, որ նավը սլանում է բարձր արագությամբ, իսկ դա իր հերթին բերում է այն մտքին, որ կյանքը անցնում է մեծ արագությամբ։ Գործող անձանց մարմինների թեքվածությունը դեպի աջ այն ժամանակ, երբ նավի ուղղությունը փոխվում է դեպի աջ, դիտողի մեջ ստեղծում է տպավորություն, որ ինքը նույնպես գտնվում է առագաստանավի վրա և նույնիսկ զգում է ալիքների շարժումը։ Այդ պարբերաբար տատանումները ընդգծվում է հորիզոնի նկատմամբ առագաստանավի առաջնամասի բարձրությամբ, ինչպես նաև ուղղությունը՝ նրա վրա նստած մարդկանց հայացքների։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/35747/
  2. Официальный сайт Эрмитажа(չաշխատող հղում)
  3. «Рецензия на российском общеобразовательном портале». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Կասպեր Դավիդ Ֆրիդրիխ