Ապրես Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ապրես Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1971 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1992 (21 տարեկան) |
Ապրես Ռոբերտի Պետրոսյան (1971 օգոստոսի 30, Ստեփանակերտ - 1992 սեպտեմբերի 1, Դրմբոն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1971 թվականին օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է թիվ 3 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում և ստացել ռադիոտեխնիկի մասնագիտություն։ Ուսումնարանն ավարտելուց հետո զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել Լեհաստանում։ Զորացրվելուց հետո զինվորագրվել է թիվ 2 վաշտին՝ որպես տանկի նշանառու-օպերատոր։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի[1]
Զոհվել է 1992 թվականին սեպտեմբերի 1-ին, Դրմբոն գյուղի մոտ ծավալված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ապրես Պետրոսյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)