Ապոլո 11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլո 11-ի անձնակազմը, ձախից աջ Նեյլ Արմսթրոնգ, Մայքլ Քոլինզ, Էդվարդ Օլդրին:

Ապոլո 11, առաջին տիեզերական թռիչքը, որ 1969 թ. հուլիսի 20-ին լուսնի վրա իջեցրեց մարդկանց՝ ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմստրոնգին և Բազ Էլդրինին: Արմստրոնգը առաջինը ոտք դրեց լուսնի մակերևույթի վրա մոտ երկու ժամ մնաց լուսնի վրա Էլդրինը մի քիչ պակաս և միասին նրանք երկուսով հավաքեցին 47,5 կգ լուսնային նյութեր երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինսը միայնակ ղեկավարում էր տիեզերանավը մինչ Արմստրոնգը և Էլդրինը վերադարձան Երկիր վերադառնալու համար։

Նախապատրաստություն[խմբագրել]

Մինչև 1969թ.,երբ մերձերկրային ուղեծիր դուրս եկավ ՙ«Ապոլոն-9»,Նեյլ Արմսթրոնգը,Էդվարդ Օլդրինը և Մայքլ Քոլինզը հերթով սպասում էին լուսնային մոդուլի ծրագրի համար նախատեսված մարզումներին:Եվ միայն մայիսին,երբ լուսնի մակերևույթին բարեհաջող իջավ «Ապոլոն-10»,նրանք ստացան նախապատվություն:Աստղագնացներից յուրաքանչյուրը մարզասարքերի վրա անցկացրեց համարյա 400 ժամ,անցնելով բոլոր հնարավոր դրական և բացասական փորձությունների միջով: Հիմնական և ամենադժվար փորձությունը վարէջքն էր:Փորձերը ընթանում էին լուսնային մոդուլի երկրային մոդելի վրա,որը ամրակայված էր բարձր կռունկի ճոպանների վրա:

Մեկնարկը և թռիչքը Լուսին[խմբագրել]

<<Ապոլոն-11>>-ի թռիչքը տեղի ունեցավ 1969թ.-ին հուլիսի 16-ին:Քենեդու անվան կոսմիկական կենտրոնում,Ա.Մ.Ն-ի 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի,ինչպես նաև փոխվարչապետ Սպիրո Ագնյուի նամիջական ներկայությամբ ժամը 13:32-ի դրությամբ մեկնարկեց <<Ապոլոն-11>-ի թռրչքը: Թռիչքը ուղիղ եթերով ցուցադրվեց ամբողջ աշխարհում,բացառությամբ Ռուսաստանի և Չինաստանի,որոնք պարզապես հայտարարեցին մեկնարկի մասին: Տանող հրթիռի 3 աստիճաններն էլ վերելքի ժամանակ աշխատում էին նախատեսված կարգով:11 րոպե անց՝ հավաքելով 7,79կմ/ժ արագություն,անցավ մերձերկրային շրջանային ուղեծիր՜ 198 կմ բարձրությամբ:Երբ նավը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի վրա,միացավ 3-րդ աստիճանը,և <<Ապոլոն -11>>-ը անցավ 2-րդ տիեզերական արագության (10,84 կմ/ժ),որից հետո հրթիռը անցվավ լուսնային հետագծի վրա:

Թռիչքի երկրորդ օրը[խմբագրել]

Թռիչքից 25 ժամ անց,<<Ապոլոն -11>>-ը անցել էր Երկիր-Լուսին հետագծի ուղիղ կեսը՝ 193 256 կմ:Ընթացքում լինում էին հետագծային շտկումներ:Անձնակազմը 50 րոպեանոց տեսակապ ունեցավ թռչքի կենտրոնի հետ:Անձնակազմը տեսավ Երկիրը 239 000 կմ-ից:

Թռիչքի երրորդ օրը[խմբագրել]

Արմսթրոնգը և Օլդրինը նորից ստուգեցին լուսնային մոդուլի վիճակը: Անձնակազմը նորից ունեցավ տեսակապ Հյուսթոնի հետ(որտեղ գտնվում էր թռիչքի ղեկավարման կենտրոնը):Տիեզերագնացները հանկարծ նկատեցին ինր-որ հանելուկային օբյեկտ:Տպավորությունն այնպիսին էր,թե այն անդրադարձնում էր արևի լուսը:Նրան հետրում էին երեք տիեզերագնացներն էլ.քանի որ այդ ընթացքում նավը հանգիստ պտտվում էր թերմիկական հսկողությամբ:Այդ պահին Հյուսթոնից տեղեկացրեցին որ նավի 3-րդ աստիճանը գտնվում է նրանցից 11 000կմ հեռավորության վրա:Այստեղից արդեն պարզ դարձավ,որ այդ հանելուկային օբյեկտը չի կարող լինել 3-րդ աստիճանը:Ինչպես պատմեց Օլդրինը թռիչքից հետո,այդ լուսարձակող օբյեկտը նման էր տառի Լ տառին:Արմստրոնգն էլ ավելացրեց թե այն բաց ճամպրուկի է նման:Թե ինչ էր այն իրականում այդպես էր չհաջողվեց պարզել:

Թռիչքի չորորդ օրը և մուտք լուսնի ուղեծիր[խմբագրել]

Թռիչքից 75 ժամ հետո «Ապոլոն-11» ը «թաքնվեց» լուսնի հակառակ կողմում:ազդանշանի կորելու պահին տիեզերանավը գտնվւմ էր լուսնից ընդամենը 572մ. բարձրության վրա:8 րոպե անց միացավ հիմնական շարժիչը:Այնտեղից տիեզերագնացները տեսան առային երկրային արևածագը տիեզերքից և տվյալներ հաղորդեցին Հյուսթոն(այնտեղ էր գտնվում տիեզերական կառավարման կենտրոնը):Այնուհետև կատարեցին հետագծային շտկումներ ր շարունակեցին մոտենալ լուսնի մակարևութին:

Մարդկանց առաջին վայրէջքը լուսնի մակերևութին[խմբագրել]

Տեսարան լուսնախցիկից

Առանձնանալով մոդւոլից,Արմսթրոնգը և Օլդրինը լուսնախցիկով սկսեցին վայրէջքը դեպի մակերևութ:460մ. բարձրությունից արդեն Արմսթրոնգը նկատեց,որ «Արծիվ»ը ավտոմատ կառավարմամբ