Ապոլլոն (թիթեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը թիթեռի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ապոլլոն (այլ կիրառումներ)։
Ապոլլոն
ParnassiusApollo1136.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Ընտանիք Առագաստավորներ
Տեսակ Ապոլլոն
Լատիներեն անվանում
Parnassius apollo
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svg Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 16249
Տարածվածություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ապոլլոն (լատ.՝ Parnassius apollo), առագաստավորների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Բավական խոշոր և գեղեցիկ թիթեռ է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Թևերի բացվածքը 70-90 մմ է։ Թևերն սպիտակ են, արտաքին եզրը՝ թեփուկազուրկ և ապակենման թափանցիկ։ Արտաքին թևերի վրա կան տարբեր մեծության 5 սև պտեր, հետին թևերի վրա՝ 2 խոշոր կարմիր պտեր՝ սև օղակով և սպիտակ միջուկներով, թևերի անկյունային մասում՝ Նույն տիպի աչքանման պտեր՝ ավելի փոքր և միմյանց կպած։ Թրթուրը սև է՝ մեջքային ավելի մուգ երկայնական գծով, շևչանցքերը՝ դեղին։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է թանթռնիկի տերևներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Ձմեռում է թրթուրը։ Տարեկան տալիս է 1 սերունդ։ Թիթեռի թռիչքը հունիս-օգոստոսին է։ Բնակվում է ասեղնատերևների թավուտներում, անտառեզրերին, քարքարոտ լեռnալանջերին։ Նվազող տեսակ է, ունի 2- րդ կարգավիճակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png