Ապիոս Կլավդիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապպիուս Կլավդիուսի հուշաքարը

Ապիոս Կլավդիոս Կեկոս (Appius Claudius Caecus, մ.թ.ա. 340 - մ.թ.ա. 273)։ Հռոմեական գրաքննիչ է եղել մ.թ.ա 312- ից։ Նա եղել է խոշոր քաղաքական գործիչ, առաջադեմ գաղափարներով տոգորված։ Երբ անցնում է գրաքննչական պաշտոնին, Ապիոսը հռոմեական քաղաքացիական իրավունք է շնորհում հողազուրկ պլեբեյներին և լիբերտիներին։ Ապիուսը հարել է հելլենոֆիլ հոսանքին։ Նա առաջինը օգտագործեց հունական բարոյախոսական առածները (գնոմայ) և կազմեց «Սենտենցիաների» ժողովածու, սատուրնական պոետական չափով։ «Սենտենցիաները» հունական ազդեցությամբ շարադրված առաջին երկն է հռոմեական գրականության մեջ։ Ապիոս Կլավդիոսը չունեցավ իր գրական հետևորդները, իր «Սենտենցիաներով» նա մնաց եզակի և հետք չթողեց գրականության մեջ։ Նրա աֆորիզմներից մեկը դարձել է գործածական.«յուրաքանջյուր ոք ինքն է իր բաղտի դարբինը»։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն. Երևան: «Լույս», 1975:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով