Ապելլես
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապելլես (հին հունարեն՝ Ἀπελλῆς, լատիներեն՝ Apelles, շուրջ մ.թ.ա. 370 Կոլոփոն, Իոնիա - մ.թ.ա. 306թթ.) — հին հույն նկարիչ: Սովորել է Սիկիոնում: Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչն ու պատկերագիրն էր: Նրա գործերն առանձնանում էին մեծ ռեալականությամբ: Ապելլեսի գործերի մեջ հատուկ հռչակ էր վայելում Աֆրոդիտե Անադիոմենեի (Ծովից բարձրացող) նկարը: Նկարչի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը հին հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» աշխատությունն է, որը նաև պարունակում է Ապելլեսի մասին մի քանի անեկդոտիկ բնույթի պատմություններ:
[խմբագրել] Աղբյուրներ
- Հին Հունաստանի պատմություն, Վ.Ի. Ավդիևի խմբ., Երևան, 1982: