Ապաէթնիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապաէթնիզացիա, էթնիկական ավանդության կորստի գործընթացը և դրա արդյունքը։

Ապաէթնիզացիան արդյունք է դառնում էթնոսի որպես համակարգված ամբողջության անհետացման, չնայած այդ էթնոսը կազմող մարդիկ կարող են շարունակել գոյություն ունենալ այլ էթնոսների կազմում, ընկալելով դրանց ավանդույթները, կամ քիմերայի մեջ ներհոսել, կամ էլ դառնալ էթնիկական հակահամակարգի անդամ։ Տվյալ եզրը օգտագործվում է էթնոգենեզի պասիոնարության տեսության մեջ, չնայած Լև Գումիլյովի աշխատություններում այն չէր կիրառվում, բացակայում է նաև Վ. Ա. Միչուրինի կողմից կազմված «Էթնոգենեզի տեսության հասկացողությունների և եզրերի բառարանում»[1]։

Ապաէթնիզացիան էթնիկական հակահամակարգի նոր անդամենրով լրացման պարտադիր պայման է հանդիսանում։ Ապաէթնիզացիան կարող է մեկ էթնոսի՝ մյուս էթնոսին բռնի ձուլման փորձերի արդյունք լինել (այն ժամանակ, երբ բնական ձուլումը էթնիկական ավանդույթների ինտեգրմանն է բերում), ինչպես նաև վերացական «նոր տիպի մարդու» կամ էլ «նոր մարդկային ընդհանրության» ստեղծում ենթադրող նոր գաղափարախոսական կամ փիլիսոփայական հայացքի իրականացման։

Մշակութաբանության մեջ ապաէթնիզացիա կիրառելիս ենթադրվում է ժողովրդի կամ դրա մի մասի իր էթնիկական բնագծերի կորստի գործընթաց։ Մշակութաբան Ե. Վ. Վասիլևայի կարծիքով ապաէթնիզացիան սկսում է մայրենի լեզվի կորստից, որից հետո՝ ազգային ինքնագիտակցության և ազգային նույնականացման։ Սակայն այդ կանոնը միշտ չէ որ աշխատում է, քանի որ պատմության մեջ կան որոշ քանակով օրինակներ, երբ ամբողջ ժողովրդի կողմից լեզվի փոխումն ապաէթնիզացիայի արդյունք չի դարձել, իսկ նոր լեզուն դարձել է էթնիկական ավանդության անբաժանելի մաս։ Նույն բանը կարելի է ասել կրոնափոխության գործընթացի մասին։

Հարկավոր է տարանջատել ապաէթնիզացիայի գործընթացը և էթնիկական ավանդության նորոգության գործընթացը, որը մի շարք դեպքերում ուղեկցվում է դիսֆունկցիաներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]