Աուրել Ստոդոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուրել Ստոդոլա
անգլ.՝ Aurel Stodola
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1859(1859-05-10)[1]
ԾննդավայրԼիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 25, 1942(1942-12-25)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Հունգարիա,  Չեխոսլովակիա և  Սլովակիայի հանրապետություն (1939-1945)
ԿրթությունԲուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1877), Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1880) և Ján Francisci-Rimavský Gymnasium?
Մասնագիտությունճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Կայքaurelstodola.sk
 Aurel Stodola Վիքիպահեստում

Աուրել Ստոդոլա (անգլ.՝ Aurel Stodola, մայիսի 10, 1859(1859-05-10)[1], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 25, 1942(1942-12-25)[2], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), սլովակ ինժեներ և ջերմատեխնիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուդապեշտի պոլիտեխնիկական ինստիտուտը (1878 թվական) և Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը (1881 թվական), 1892—1929 թվականներին՝ այդ դպրոցի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շոգետուրբինների և գազատուրբինների թերմոդինամիկական և աերոհիդրոդինամիկական տեսություններին ու հաշվարկին, ինչպես նաև ավտոմատ կարգավորման տեսությանը և կենտրոնախույս կոմպրեսորներում շրջապտույտի տեսությանը։ Առաջադրել է արագընթաց շոգետուրբինների ռոտորների, լիսեռների, սկավառակների, թիակների ամրության, ինչպես նաև տատանումների հաշվարկի ինժեներական մեթոդներ, Վիշնեգրադսկու ուղղակի գործողության կարգավորիչների հաշվարկի մեթոդները տարածել անուղղակի կարգավորման համակարգերի վրա։ Կարգավորման համակարգի կայունության հետազոտման համար առաջադրել է մաթեմատիկական խնդիր, որը հետագայում ստացել է գերմանացի մաթեմատիկոս Հուրվիցի խնդիրներ անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119072181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուրել Ստոդոլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 142