Աուրելիո Պեչչեի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուրելիո Պեչչեի (կենտրոնում) 1973թ..
Աուրելիո Պեչչեի (հայերեն՝ Aurelio Peccei; 1908թ. հուլիսի 4, Թուրին- 1984թ. մարտի 14, Հռոմ) — իտալացի գիտնական (հայրը հունգարացի էր, մայրը` իտալուհի), մենեջեր և հասարակական գործիչ, Հռոմեական ակումբի հիմնադիր և տնօրեն, մարդկության զարգացման գլոբալ մոդելների հետևորդ: Ա. Պեչչեին գլոբալ խնդիրների և կայուն զարգացման ըմբռման վերաբերյալ գրքերի և փաստաթղթերի հեղինակն է: Նա եղել է «Olivetti» ընկերության փոխտնօրենը և «Ֆիատ» ընկերության ադմինիստրատիվ խորհրդի անդամ: Նա մի շարք վերլուծական և գիտականորեն հարուստ գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են ինչպես եվրոպական, աընպես էլ ասիական մի շարք լեզուներով:
[խմբագրել] Աշխատություններ
- Ա. Պեչչեի. The Chasm Ahead.- Նյու Յորք: «Macmillan», 1969.
- Ա. Պեչչեի. The Human Quality.- Oxford; Նյու Յորք: «Pergamon Press», 1977. (ռուսերեն թարգմանվել է Պեչչեիի «Մարդկային որակ»-ը)
- Peccei. One hundred pages for the future: reflections of the president of the Club of Rome. — New York: «Pergamon Press», 1981.
- Peccei, D. Ikeda и R. L. Gage. Before It Is Too Late. — Tokyo: «Kodansha Int.»; New York: «Harper&Row», 1984.