Աուդեկերկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աուդեկերկ (Դելֆ)ից)
Աուդեկերկ
հոլ.՝ Oude Kerk
Աուդեկերկ եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՏեղագրությունԴելֆտ
ՀասցեHeilige Geestkerkhof 25
ԴավանանքՆիդեռլանդների բողոքական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Կազմված էTower of Oude Kerk?
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՀիպպոլիտոս
ԱնվանվածՀիպպոլիտոս
Ճարտարապետական ոճգոթական
Հիմնադրված14-րդ դար
Բարձրություն75 մետր
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Oude Kerk (Delft) Վիքիպահեստում
oudekerk-delft.nl/eng/kerkgebouw/index.html

Աուդեկերկ (հոլ.՝ Oude Kerk, հին եկեղեցի), գոթական եկեղեցի հոլանդական Դելֆտ քաղաքում։ Կառուցված է 1246 թվականին Սուրբ Բարդուղիմեոսի փայտե եկեղեցում տեղում։ 1325-1350 թվականներին նրան կցվել է 75 մետրանոց զանգակատուն, որը ներկայումս ունի մոտ երկու մետր թեքություն։ Դելֆտի պահպանված եկեղեցիներից ամենահինն է։

Եկեղեցին կառուցված է հետևյալ բազիլիկի սկզբունքով. ունի ընդարձակ կենտրոնական նավ և երկու փոքր կողային նավեր։ Եկեղեցին ենթարկվել է բազոմաթիվ վերակառուցումների, որոնք արգելվել են Ռեֆորմացիայի դարաշրջանում (հյուսիսային տրանսեպտը մնացել է անավարտ)։ 17-19-րդ դարերում եկեղեցում դրվել են երեք երգեհոններ։ Գլխավոր երգեհոնը, պատրաստված Քրիստիան Գոտլիբ Ֆրիդրիխ Վիտտեի կողմից, թվագրվում է 1857 թվականի։ Այն ունի 41 ձայն և 2580 շեփոր։ 1570 թվականին զանգակատանը դրվել է «Բուրդոն» զանգը, 9 տոննա քաշով, որն օգտագործվում է թաղման արարողությունների ժամանակ, |արքայական ընտանիքի անդամների թաղման ժամանակ։

Հին եկեղեցում գտնվում են մոտ 400 թաղվածներ, որոնց թվում են հետևյալ անձանց գերեզմանները.

Ներկա ժամանակում կատարում է կատարում է երկրպագության շինության (երկրպագություն կատարվում է ամեն կիրակի) և թանգարանի դեր։ Այստեղ նաև պարբերաբար անցկացվում են երգեհոնային երաժշտության համերգներ։ Մասշտաբային վերականգնողական աշխատանքներ անցկացվել են 1949-1961 և 1997-2000 թվականներին։ Հատուկ վերականգնվել են Յուպ Նիկոլասի վիտրաժները, որոնք ոչնչացվել էին 1654 թվականի վառոդի պահեստի պայթյունի հետևանքով։

Եկեղեցու մուտքի առջև դրված է Գերտրուդ վան Օոստենի՝ 1358 թվականին մահացած բեգինուհու արձանը, ով պաշտեի է Դելֆտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուդեկերկ» հոդվածին։