Աուգուստո Սանդինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուգուստո Սանդինո Սեսար (1895—1934), Նիկարագուայի ազգային հերոս, գեներալ (1926

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Հոնդուրասում, Գվատեմալայում, Մեքսիկայում։ 1926-ին վերադառնալով հայրենիք, ներգրավվել է ամերիկական իմպերիալիստների և տեղական հետադիմության դեմ ազգային-ազատագրական պայքարի մեջ։ 1927-ին գլխավորել է Նիկարագուայի տարածքը զավթած ԱՄՆ-ի զորքերի դեմ պարտիզանական շարժումը, որը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Պատերազմի հետևանքով երկիրն ազատագրվել է (1933) զավթիչներից։ 1934փետրվարին Սանդինոն կանչվել է Մանագուա՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կառավարության հետ պաշտոնական բանակցությունների համայք և ուխտադրժորեն սպանվել։ Սանդինոյի անունրվ է կոչվել Նիկարագուայի ազգային-ազատագրության ճակատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png