Աշոտ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ռուբենի Մխիթարյան
Ծնվել է1959, հուլիսի 16
ԾննդավայրԼենինական, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Մահացել է2010, մայիսի 23
Մահվան վայրԵրևան, Հայաստան Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրիի մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունnational team coach
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ (2009)

Աշոտ Ռուբենի Մխիթարյան (հուլիսի 16, 1959(1959-07-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 23, 2010(2010-05-23)[1], Երևան, Հայաստան), ծանրամարտի հայ մարզիչ, 2006-2010 թթ. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականին, Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի1977 թ. ավարտել է տեղի թիվ 33 դպրոցը, 1983-ին՝ Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում։

1984-1989 թթ. ֆիզիկական կուլտուրա է դասավանդել Աշոցքի Ցողամարգ գյուղի միջնակարգ դպրոցում՝ զուգահեռ որպես մարզիչ աշխատելով մանկավարժական ինստիտուտի «Բուրևեստնիկ» ակումբում։

1997-2005 թթ. եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը։

2006-ից մինչև կյանքի վերջը՝ 2010 թվականը, եղել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը[2]։

Հանկարծամահ է եղել սրտի կաթվածից, 2010 թ. մայիսի 23-ին Երևանի «Զվարթնոց» օդակայանում՝ Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս[3]։

Սաների հաջողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է սպորտի 34 վարպետ, միջազգային կարգի սպորտի 12 վարպետ։ Նրա անձնական սաները մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և նվաճել են տարբեր տարիքային խմբերի ու մեծահասակների ավելի քան 150 մեդալ[2]։

  • 1999 և 2003՝ Հայաստանի պատանեկան հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
  • 1997, 1998 և 2001՝ Հայաստանի պատանեկան հավաքականի թիմային 2-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում
  • 2001՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմային 2-րդ տեղը աշխարհի առաջնությունում
  • 2001՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
  • 2006՝ երկու բրոնզե մեդալակիր Սանտո Դոմինգոյի աշխարհի առաջնությունում.
  • 2007՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում (18 մեդալ՝ 10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե)
  • 2008՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում (17 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե)
  • 2007՝ 2008 թ. օլիմպիական խաղերի 5 ուղեգիր և արծաթե մեդալակիր աշխարհի առաջնությունում.
  • 2008՝ երեք բրոնզե մեդալակիր Պեկինի օլիմպիական խաղերում.
  • 2009՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
  • 2009՝ Հայաստանի հավաքականի թիմային 4-րդ տեղը աշխարհի առաջնությունում (12 մեդալ՝ 3 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե)
  • 2010՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1992 թվականից՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ։

2008 թվականից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ[2]։

2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[4]։

Նույն թվականին համաշխարհային սպորտի զարգացման գործում ներդրած վաստակի համար պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծի» առաջին աստիճանի շքանշանով[2]։

2010 թվականին դարձել է դոցենտ։ Հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]