Աշոտ Միքայելյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշոտ Արելի Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | 9 նոյեմբերի, 1970 |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահացել է | 22 օգոստոսի, 1992 |
Մահվան վայր | Դրմբոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Աշոտ Արելի Միքայելյան (9 նոյեմբերի, 1970, Ստեփանակերտ - 22 օգոստոսի, 1992, Դրմբոն), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1977 թվականին հաճախել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոց, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1987 թվականին ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների բաժինը։ 1988 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո տեղափոխվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը։ 1989 թվականին կրկին փոխում է մասնագիտությունը և տեղափոխվում ֆինանսահաշվային ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժին։ 1988-89 թվականներին ուսմանը զուգահեռ աշխատում է Ստեփանակերտի էլեկտրասարքավորումների գործարանում որպես բանվոր։ 1989 թվականից մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին։ 1989 թ. նոյեմբերին այլ բուհերի մի խումբ ուսանողների հետ մեկնել է Հադրութ։ Մարտական ընկերների հետ պաշտպանել է Խծաբերդը, Արփագետուկը և այլ գյուղեր՝ մեկուկես ամիս մնալով շրջանում։ 1990 թվականին՝ Շահումյանի շրջան գնալու նպատակով, Աշոտն ընդգրկվել է մեկ այլ ինքնապաշտպանական խմբում, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով մեկնել չի կարողացել։ 1991 թվականի հունվարին արդեն հարազատ գյուղում էր՝ Սզնեքում, և համագյուղացիների հետ հերթապահում էր Թոփխանա կոչվող տեղամասում։ 1991 թվականի փետրվարին մեկնել է Ստեփանակերտ և կամավորագրվել Գինեգործարանի թիվ 10 վաշտին։ Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 22-ին Դրմբոնի համար մղված մարտերից մեկում։ Թաղված է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։