Աշոտ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Համբարձումյան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1955(1955-10-29) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1984)
Մասնագիտություննկարիչ
ԱմուսինԼալա Մնացականյան

Աշոտ Հովհաննեսի Համբարձումյան (հոկտեմբերի 29, 1955(1955-10-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)[1]։

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի ամուսինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1984 թվականին՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 1985-1995 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության փորձարարական կոմբինատում՝ որպես գլխավոր նկարիչ, 1980-2002 թվականներին` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես բեմադրող նկարիչ, 1982-1994 թվականներին` Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում, 2013 թվականից` դոցենտ։ 2004 թվականից Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչն է։ Ստեղծագործական գործուղումներով եղել է Ռումինիայում, Հարավսլավիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Մոսկվայում։ 1984 թվականից ցուցադրվում է հանրապետական ցուցահանդեսներում[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Էրեբունի-Երևան», «Քրիստոնյա Հայաստան-1700», «Ավարայր-1550», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Համահայկական խաղեր», «Հայոց գրեր-1600» և բազմաթիվ այլ տոնախմբությունների բեմադրող նկարիչը։ Ավելի քան 40 ազգային տարազների, զինանշանների հեղինակ է։

Հեռուստատեսային ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սինյոր Պապագատտո»
  • «Հովնան Խութեցի»
  • «Սպենսեր Դոնովանի գործը»
  • «Մուսա լեռան 40 օրը»
  • «Զաբուղոն»
  • «Ինկած բերդի իշխանուհին»

Թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմեն» բալետ
  • «Լիլիթ» փոփ օպերա
  • «Ֆիլումենա Մարտուրանո»
  • «Դիոգենես»
  • «Հացթուխի կինը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Աշոտ Համբարձումյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]