Աշոտ Ադամյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ադամյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987)
Մասնագիտությունբժիշկ, վնասվածքաբան և վիրաբույժ օրթոպեդ

Աշոտ Փարավոնի Ադամյան (հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19871992-1998 թվականներին ծառայել է ՊԲ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 1998 թվականից՝ Հանրապետական մանկական հիվանդանոցի (2001 թվականից՝ միաժամանակ ԼՂՀ առողջապահության նախարարության) գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ։

1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանությանը, հատուկ ստորաբաժանման կազմում կատարել է հետախուզական-դիվերսիոն աշխատանքներ։ Խոջալուի և Սրխավենդի ռազմական գործողությունների ժամանակ ապահովել է բուժսպասարկումը։ Կենտրոնական զինվորական և մարտական գործողությունների առաջին գծի (Զլդրան, Ավդալ-Գյուլավդու, Ֆիզուլի, Քելբաջար) ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 18)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։