Աշկալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աշկալա
թուրք.՝ Aşkale
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Էրզրումի գավառ
Այլ անվանումներ Աշկալե, Աշխալի, Աղջակալա
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 800 / 12,597 մարդ (1909 / 2012)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն աշկալեցի
Ժամային գոտի UTC+3
Պաշտոնական կայք www.askale.bel.tr

Աշկալա, Աշկալե, Աշխալի, Աղջակալա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք, Աշկալայի դաշտում, Երզնկա տանող խճուղու վրա։

XIX դարի սկզբին ուներ 1800, իսկ 1909 թ.-ին՝ մոտ 800 հայ և թուրք բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։ Ա. ուներ երկու եկեղեցի, դպրոց։ Գյուղի մոտ, բարձունքի վրա, որտեղ գերեզմանոցն էր, պահպանվել էին հին բերդի ավերակներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա-ի հայ բնակչության մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան, մյուս մասը զոհվել ջարդերի ժամանակ։

Աղբյուրներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png