Աշխարհի քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի քարտեզ Վինկել Տրիպելի պրոյեկցիայով

Աշխարհի քարտեզ, Երկիր մոլորակի քարտեզը, որն ընդգրկում է Երկրագնդի ամբողջ մակերեսը[1]։

Աշխարհի քարտեզները հիմնականում լինում են տարբեր տեսակի, որոնցից առավել կիրառելի են ֆիզիկականը և քաղաքականը։ Քաղաքական քարտեզներում ներկայացվում են հասարակական օբյեկտներ, վարչական սահմաններ, բնակավայրեր, տրանսպորտային ցանց և այլն։ Ֆիզիկական քարտեզներում ներկայացվում են բնական օբյեկտները` մակերևույթը, ջրագրական ցանցը և ալյն։ Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ոչ միայն երկրի մակերևույթը, այլ նաև ընդերքի կառուցվածքը, լեռնային ապարների տեղադիրքը, տեկտոնական խզվածքային գծերը և այլն։ Գունային քարտեզներում կիրառվում է գույնի երանգը և նրա ինտենսիվությունը՝ ցույց տալու համար օբյեկտների միջև առկա տնտեսական կամ բնական տարբերությունները։

Պրոյեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզների ստեղծման համար կիրառվում են արտապատկերման (պրոյեկցիայի) բազմաթիվ եղանակներ։ Բոլոր պրոյեկցիաներում անխուսափելի են գծերի, հեռավորությունների, անկյունների, օբյետների ձևերի աղավաղումները, և յուրաքնաչյուր պրոյեկցիա ունի իրեն հատուկ աղավաղումների ձևը և չափը։ Ամենից հաճախ կիրառվող պրոյեկցիան համարվում է Մերկատորի պրոյեկցիան, որն ի սկզբանե նախատեսված է եղել ծովային քարտեզների համար։

Թեմատիկ քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ քարտեզներում ցույց է տրվում մեկ կամ մի քանի աշխարհագրական տարրեր։ Այս քարտեզները աշխարհի մասշտաբով կարող են ներկայացնել ֆիզիկական, հասարակական, քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսկական պատկերը[2]։

Պատմական քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քարտեզները, որոնք պատկերել են ամբողջ երկրագունդը ստեղծվել են երկաթե դարից մինչև Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և կատարելագործվել են նորագույն ժամանակաշրջանում ժամանակակից աշխարհագրության կողմից։ Պատմական քարտեզները տեղեկատվություն են տալիս հին ժամանակներում հայտնի աշխարհի մասին, որը հիմնվում է փիլիսոփայության և մշակութի վրա։ Այս ամենը էականորեն տարբերվում է ժամանակակից քարտեզագրությունից։ Այս քարտեզների շնորհիվ գիտնականները փոխանցել են իրենց գիտելիքները ապագա սերունդներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Cartographic Association's Committee on Map Projections (1988). Choosing a World Map. Falls Church: American Congress on Surveying and Mapping. pp. 1–2.
  2. Thematic Maps Map Collection & Cartographic Information Services Unit. University Library, University of Washington. Accessed 27 Dec 2009.
  3. "History of maps and cartography". emporia.edu.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edson, Evelyn (2011). The World Map, 1300–1492: The Persistence of Tradition and Transformation. JHU Press. ISBN 1421404303
  • Harvey, P. D. A. (2006). The Hereford world map: medieval world maps and their context. British Library. ISBN 0712347607