Աշխարհբեկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխարհբեկ Ղազարյան
մայիսի 12, 1918(1918-05-12)[1] - սեպտեմբերի 3, 1986(1986-09-03) (68 տարեկան)
ԾննդավայրՄարց, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումսերժանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան III աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Աշխարհբեկ Սարգսի Ղազարյան (մայիսի 12, 1918(1918-05-12)[1], Մարց, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 3, 1986(1986-09-03)[2]), սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945

1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Ռազմաճակատ մեկնել է 1941 թվականի օգոստոսին՝ 301-րդ հրաձգային դիվիզիայի կազմում։ Մասնակցել է Դոնեցկի, Օդեսայի, Դնեստրի, Բենդերիի, Վարշավայի, Օդերի գետանցման և Բուլինի համար մղված մարտերին։ 1945 թվականի հունվարի 14-ին նրան հանձնարարվել է իր ջոկատով ճեղքել Վարշավայի վոյեվոդության Չերվոնկա գյուղի շրջանում ամրացած թշնամու դասավորությունը և ճանապարհ բացել գնդի համար։ Մարտական այդ առաջադրանքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու արիության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Փառքի III աստիճանի, Բոգդան Խսմելնիցկու III աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՂԱԶԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՍԱՐԳԻՍԻ, Մայր Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 20