Աշխատանք և ճամփորդություն ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանք և ճամփորդություն ԱՄՆ-ը (անգլերեն՝ Work and Travel USA) միջազգային ուսանողական ծրագիր է: Այն ստեղծվել է 60-ական թթ-երին ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ: Ծրագրի միտքը կայանում է նրանում, որ այլ երկրների ուսանողները կարողանան այցելել ԱՄՆ ամառային արձակուրդների ընթացքում և ամերիկացիների կյանքին ծանոթանան «ներսից»: Ծրագրի յուրաքանչյուր մասնակից իրավունք է ստանում աշխատել մինչև 4 ամիս ժամանակով: Մինչ 90-ական թթ-երի կեսերը ծրագրին մասնակցում էին հազարավոր ուսանողներ Արևմտյան Եվրոպայից. Ներկայումս Work and Travel ծրագրի մասնակիցների մեծամասնությունը կազմում են ուսանողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, ԱՊՀ-ի այլ երկրներից, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներից, ինչպես նաև Բրազիլիայից, Թուրքիայից և Յամայկայից: Ծրագրի մասնակիցները պետք է լինեն ԲՈՒՀ-երի ցերեկային առկա բաժինների ուսանողներ (2010 թվականից ծրագիրը հասանելի է նաև երեկոյան և հեռակա բաժինների ուսանողներին) 18-25 տարեկան հասակում (Ռուսաստան), բացի առաջին և վերջին կուրսերի 19-28 տարեկան հասակում (ՈՒկրաինա), բացառությամբ վերջին կուրսի 19-28 տարեկան ուսանողներ (Ղազախստան), պետք է տիրապետեն լեզվին խոսակցական մակարդակի վրա: Ներկայումս ուսանողների ծրագրին մասնակցելու քանակը չի սահմանափակվում: Յուրաքանչուր մասնակից ստանում է J1, որը թույլատրում է աշխատել ցանկացած բնագավառում, բացի բժշկությունից և մի քանի այլ մասնագիտություններց. Մեծամասնւթյունը աշխատում է սպասարկման ոլորտում: Այսպիսով, մասնակիցները աշխատելու, ճանապարհորդելու և անգլերեն լեզվի իմացության կատարելագործման հնարավորություն են ստանում: Թռիչքները սկսվում են մայիսի վերջին, հունիսի սկզբին: Բոլոր մասնակիցները, անկախ ԱՄՆ ժամանելու ամսաթվից, պարտավոր են վերադառնալ հոկտեմբերի 1-ից ոչ ուշ:

Բովանդակություն

[խմբագրել] Ծրագրի նպատակը

Work and Travel ամառային ծրագրի նպատակն է արտասահմանյան ուսանողներին հնարավորություն տալ թափանցել (մտնել) ամերիկացինեռի առօրյա կյանք՝ ամառային արձակուրդների 4 ամիսների ընթացքում՝ աշխատելով և ճանապարհորդելով:

[խմբագրել] Ծրագրի ստեղծողները

ԱՄՆ Պետդեպարտամենտը ղեկավարում է փոխանակման մի ծրագիր` համաձայն համատեղ կրթության մասին հրամանագրի և «Մշակութային փոխանակման մասին» լրամշակված օրենքի (1961 թ.): ԱՄՆ Պետդեպարտամենտը ղեկավարում է փոխանակման մի ծրագիր` համաձայն համատեղ կրթության մասին հրամանագրի և «Մշակութային փոխանակման մասին» լրամշակված օրենքի (1961 թ.)::ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կազմակերպություններ է նշանակում մի քանի կատեգորիաներում փոխանակման ծրագրերի իրականացման համար: Այդ կազմակերպությունները կոչվում են հովանավորներ: Հովանավորների մեծամասնությունը ունեն խաղընկերներ (պարտնյորներ) և գործակալներ ամբողջ աշխարհում: Փոխանակման ծրագրերի մասին ձեր երկրում տեղեկություն կարող եք գտնել՝ փնտրելով «exchenge programs» կամ «J visa»:

[խմբագրել] Մասնակիցները

Work and Travel ամառային ծրագրի մասնակից է համարվում հավատարմագրված ԲՈՒՀ-ի ուսանողը, որը բարեխղճորեն հաճախում է պարապմունքներին:

[խմբագրել] Տևողությունը

Ծրագրի տևողությունը սահմանափակվում է DS-2019 ձևում նշված ամսաթվերով, և չի կարող գերազանցել 4 ամիսը: Մասնակիցները չեն կարող աշխատել DS-2019 ձևում նշված ամսաթվերից առաջ կամ հետո:Ծրագրի երկարացումը հնրավոր չէ: Վերադարձի վերջնաժամկետն է տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը:

[խմբագրել] Առավելուրյունները

1)ԱՄՆ-ում ճանապարհորդելու հնարավորություն: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում համեմատաբար քիչ գումարով (մոտ. 2000 դոլար) մինչև 4 ամիս անցկացնել ԱՄՆ-ում: Շատ ուսանողներ այդ ժամանակի վերջին 10-15 օրը հաճախում են տարբեր քաղաքներ (Նյու-Յորք, Բոստոն, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն, Չիկագո, Մայամի, Սան-Ֆրանցիսկո, Լաս-Վեգաս, Լոս-Անջելես) և ինչպես բնության (Գրանդ Կանյոն, Նիագարյան ջրվեժ և այլն) տեսարժան վայրեր, այնպես էլ ձեռակերտ (Հոլլիվուդ, Դիսնեյլենդ և այլն):

2)Վաստակելու հնարավորություն: Work and Travel ծրագիրը չի սահմանափակում ուսանողների աշխատելու ժամաքանակը: Ծրագռի մասնակցի միջին աշխատավարձը 2008 թվականին կազմել է ժամում 8.33 դոլար (ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը ժամում 6.55 դոլար է, իսկ 2009 թվականի հուլիսի 24-ից այն կազմում է ժամում 7.25 դոլար): Այսպիսով, ստանդարտ 40-ժամյա աշխատանքայինշաբաթվա համար աշխատավարձը կառող է կազմել ամիսը 1300 դոլար: Մասնակիցների մեծ մասը աշխատում են երկու և ավելի աշխատավյրերում, որպեսզի ավելացնեն իրենց եկամուտը:

3)Անգլերենի իմացության կատարելագործում: ԱՄՆ-ում անցկացնելով 3-4 ամիս, աշխատելով և շփվելով իրենց ամերիկացի հասակիցների հետ՝ ծրագրերի մասնակիցները հնարավորություն են ստանում լավացնել անգլերոն լեզվի իմացությունը՝ ընկղմվելով լեզվի միջավայր:

4)Ինքնուրույն ապրելու փորձ: Մասնակիցների մեծամասնությունը բարձր են գնահատում կյանքի այն փորձը, որը նրանք ստանում են շնորհիվ ծրագրի: Նրանցից շատերի համար Work and Travel ծրագրով ուղևորությունը առաջին երկարատև արտասահմանյան ուղևորությունն է հանդիսանում: Ծնողների և ընկերների բացակայությունը ստիպում է ավելի շատ ապավինել սեփական ուժերին և ավելի լավ հասկանալ սեփական հնարավորությունները:

[խմբագրել] Հիմնախնդիրներն ու հակասությունները

Գոյություն ունեն թեժ գծեր, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր բախվել են բռնությունների, ստրկավաճառքի, թրաֆիքինգի և մարդու իրավունքների այլ ոտնահարումների: Վերջին ժամանակներս առավել շատ ուսանողներ են ազատում աշխատանքից՝ այն սկսելուց անմիջապես հետո: Հաճախ Work and Travel ծրագիրը ուսանողները օգտագործում են ԱՄՆ ներխուժելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով:

[խմբագրել] Աշխատանքը

Ուսանողները հիմնականում աշխատում են սպասարկման ոլոչտում (հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ, սուպերմարկետներ, զվարճանքի զբոսայգիներում և այլն), հենց այդ ոլորտներում են ահրաժեշտ լրացուցիչ աշխատանքային ռեսուրսներ ամառային կուրորտային սեզոնին: Աշխատանքների առավել տարածված տեսակներն են՝ ռեստորանների խոհանոցներում աշխատանք (ներառյալ սպասքի լվացում), մատուցողներ, փրկարարներ (ջրավազանների մոտ), սպասավորուհիներ, վաճառողներ, ատրակցիոնների օպերատորներ: ՈՒսանողների մեծ մասը աշխատում են փոքր առողջարանային (կուրորտային) քաղաքներում:

[խմբագրել] Աշխատանքի վարձատվությունը

Աշխատանքի միջին վարձատրությունը ժամում 7-9 դոլար է: Work and Travel ծրագրով ստանդարտ աշխատանքային շաբաթը կազմում է 40 ժամ: Արտաժամյա աշխատանքը (overtime)վարձատրվում է առանձին, ստանդարտ դրույքից 1.5 անգամ բարձր: Պետք է անպատճառ նշել, որ Work and Travel ծրագրի յուրաքանչյուր մասնակից նախապես (մինչև ԱՄՆ թռնելը )ապահովվում է աշխատանքով, աշխատանքի վարձատրության հստակ սահմանված դրույքաչափով, ուստի մասնակիցը իր աշխատավարձի մասին նախապես է տեղեկացված: Առանձին արժե նշել Ալյասկայում ձկնաբուծության թափուր աշխատատեղերը: Շաբաթվա ժամերի քանակը կարող է հասնել 140-ի, բայց ամեն ինչ կախված է ձկան որսից և սեզոնի տևողությունից: Որպես կանոն գումարը վճարվում է շաբաթը մեկ անգամ կամ երկու շաբաթը մեկ անգամ՝ փեյչեկերի (paycheck) տեսքով, որոնք կարելի է կանխիկացնել կամ գցել բանկային հաշվի վրա:

[խմբագրել] Տրանսպորտ

ԱՄՆ-ի շատ քաղաքներ գործնականում զուրկ են պետական լավ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքից, ուստի ծրագրի մասնակիցները հաճախ մեքենա են ձեռք բերում «խմբի համար», օրինակ եթե 3-5 ուսանողներ ապրում են և աշխատում են միասին: Օգտագործված մեքենաների համեմատաբար ցածր արժեքը, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման պարզությունը իրավիճակից նման ելքը դարձնում են առանձնահատուկ գրավիչ: ԱՄՆ-ում մեքենա վարելու համար անհրաժեշտ է դեռևս Ռուսաստանում գտնվելիս ձևակերպել միջազգային վարորդական իրավունքներ: Ամենամաքուր մետրոն Ատլանտայում և Վաշինգտոնում է, իսկ ամենակեղտոտը՝ Նյու-Յորքում:

[խմբագրել] Կապ

Հնարավոր է ձեռք բերել կանխավճարված սիմ քարտ (PrePaid): ԱՄՆ-ի տարածքում խոսակցության րոպեավճարը միջինում կազմում է 10.15 ցենտ: Մուտքային զանգերը և SMS-ը վճարովի են: Որոշ նահանգներում կարելի է ձեռք բերել «ոչ պայմանագռային» բջջային հեռախոսներ, որոնք վճառվում են ամսեկան տառիֆով. նման ծառայություն են տրամադռում Cricket և Boost բջջային օպերատորները, բջջային հեռախոսի միջին գինը տատանվում է 150-250 դոլարի սահմաններում, իսկ ամսեկան վճարը կազմում է ~35-70 դոլար, որը գնի և որակի բավականին հաջող հարաբերակցություն է:~35-45 դոլարի սահմաններում դուք ԱՄՆ ցանկացած կետի հետ անսահմանափակ խոսելու հնարավորություն կունենաք, բայց, իր հերթին, նահանգներից դուրս տվյալ բջջային օպերատորը ձեզ հնարավորություն չի տա զանգել կամ ընդունել զանգեր: Զանգերը հայրենիք իրականացվում են միջազգային հեռախոսային քարտերի միջոցով, որոնք արժեն ~5 դոլար 20-30 րոպե խոսակցության համար:

[խմբագրել] Կացարան

Ի սկզբանե Work and Travel USA ծրագրի բոլոր թափուր տեղերը պայմանականորեն բաժանվում են երկու տեսակի՝ կացառանի հետ տրամադրվող և առանց կացարանի: Բնական է, որ Work and Travel ծրագրի յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել այն տեսակը , որը ցանկանոիմ է: Սովորաբար կացարանով թափուր տեղերը ընտրում են Work and Travel USA ծրագրի նորեկները, այսինքն նրանք, ովքեր առաջին անգամ են գնում և սեփական կացարան արագ գտնելու փորձ դեռև չունեն: «Փորձառուները», հակառակը, հաճախ ընտրում են առանց կացարանի թափուր տեղերը, քանի որ ինքնուրույն կարելի է գտնել ավելի քիչ գումարով և ապրելու համար ավելի լավ պայմաններով կացարան: Տանից հեռու գտնվելով՝ անհրաժեշտ է որևէ տեղ ապրել, ուստի ԱՄՆ ժամանելուց հետո կարևորագույն խնդիրներից մեկը կացարանի հարցն է: Պետք է հաշվի առնել, որ այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Նյու-Յորքը, Բոստոնը, Չիկագոն, Լոս-Անջելեսը և Սան-Ֆրանցիսկոն, կացարանի և սննդի ծախսերը կարող են զգալի լինել:

[խմբագրել] Պահել որոնվածը

  • Alexandra Albert 'Work & Travel in Australien und Neuseeland'
  • T.O.O. "ZAKwUSA, Work and Travel in examples;..." (Copyright by DraftOK, April 2012)[1]

[խմբագրել] Սայլակ

  1. ZAKwUSA | spooky adventures with the program in English and Polish languages = Մանկական Մարտական ​​Մոլախաղեր Հետաքրքրաշարժ հետ ծրագրի Անգլերեն եւ Լեհաստանի լեզուներով | guide
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով