Աշխատանքի հիգիենան և մասնագիտական հիվանդությունները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի հիգիենան և մասնագիտական հիվանդությունները Հայաստանում գիտագործնական հետազոտությունները սկսվել են 1923 թվականից, երբ աշխատանքի ժողկոմատում ստեղծվել է աշխատանքի պաշտպանության հրահանգչություն, 1925 թվականին՝ համանուն լաբորատորիա, որը 1934 թվականին ընդգրկվել է առողջապահության ժողկոմատի Սանիտարահիգիենային ինստիտուտի կազմում։ 1942 թվականին ԵԲԻ-ում Հ. Միրզաբեկյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի ամբիոն, 1959 թվականին վերոհիշյալ լաբորատորիայի հիման վրա Հրազդանում՝ Աշխատանքի հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀի (1971 թվականից՝ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտ, Երևան1966 թվականին ստեղծվել է ԲԿԻ-ի (1997 թվականից՝ ԱԱԻ) մասնագիտական հիվանդությունների ամբիոն (վարիչ՝ Մ. Խաչատրյան), 1967 թվականին՝ Պոլիմերների ինստիտուտի արդյունաբերական թունաբանության լաբորատորիա (վարիչ՝ Մ. Գիժլարյան), իսկ 1971 թվականին՝ Թունաքիմիկատների, պոլիմերների և պլաստմասսաների հիգիենայի ու թունաբանության համամիության ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղ։ Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են արտադրական միջավայրերի օդի փոշոտվածության, քիմիական նյութերով աղտոտման, միկրոկլիմայի անբարենպաստ գործոնների ազդեցության և այլ հարցեր, այնուհետև սինթետիկ կաուչուկի արտադրության բանվորների աշխատանքի սանիտարահիգիենային պայմանները, երկքլորբութենի (Հ. Միրգաբեկյան, Ս. Նիկողոսյան, Հ. Մելքոնյան) և քլորոպրենի (Վ. Մխիթարյան, Հ. Մատինյան, Մ. Աղաջանյան) ազդեցության հետևանքով կենդանիների օրգանիզմում փորձարար, ճանապարհով առաջացրած կենսաքիմիական և ախտաբանաանատոմիական փոփոխությունները (Ա. Ալավերդյան)։

Հետազոտվել են երկքլորբութենի թունավոր հատկությունները, արձանագրվել նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ (Հ. Մուրադյան), բացահայտվել լյարդի թունաբանական ախտահարման (Ա. Ավետիսյան), ինչպես նաև մաշկային մասնագիտական հիվանդությունների ձևերը։ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում հետազոտվել են Կապանի պղնձահանքերի (Հ. Մելքոնյան), Արթիկ տուֆի հանքավայրի (Վ. Մարտիրոսյան), ալյումինի գործարանի կավահողի բաժանմունքի (Ա. Գասպարյան) բանվորների մասնագիտական հիվանդությունները և մի շարք փոշիների ախտաբան, առանձնահատկությունները։ Մշակվել են օդում մի շարք քիմիական նյութերի որոշման Եղանակներ (Գ. Փարսադանյան, Ե. Երեմյան)։ Բացահայտվել են միավինիլացետիլենի (Մ. Գիժլարյան), կարագալդեհիդի (Ս. Ուլոյան), կրոտիլենի (Ս. Գևորգյան) թունաբանական հատկությունները, ֆենիլկարբամինաթթվի և հերբիցիդային որոշ ածանցյալների թունաբան, ազդեցության առանձին մեխանիզմներ, օրգանիզմում դրանց տարրալուծման ուղիները, սահմանվել օդում այդ նյութերի ՍԹՔ նորմերը (Շ. Քոսյան)։ Հետազոտվել են քիմիական արդյունաբերության տարբեր ճյուղերի և լեռնարդյունաբերության մեջ աշխատողների մասնագիտական հիվանդությունների, մոլիբդենային ախտահարումների կլինիկ, առանձնահատկությունները, ինչպես նաև վաղաժամ ախտորոշման, աշխատանքային փորձաքննության հարցեր (Հ. Անդրեասյան, Մ. Ավագյան, Ռ. Բադյան և ուրիշներ)։ Նկարագրվել են արհեստական կորունդի արտադրության բանվորների վերին շնչուղիների մասնագիտական հիվանդությունները (Ռ. Ֆրանգուլյան)։ Ոաումնասիրվել են գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների թունաբանական և հիգիենային առանձնահատկությունները, նկարագրվել գրանոզանով թունավորման դեպքեր, մշակվել դրանց բուժման եղանակներ (Կ. Նագարեթյան)։

Հետազոտվել են երկրի տարբեր շրջանների արդյունաբերական օբյեկտների մերձակա բնակավայրերում աղմուկի ֆիզիկական բնութագիրը և ֆիզիոլոգ, ազդեցությունը, կազմվել են աղմուկի քարտեզներ, դրանց հիման վրա մշակվել աղմուկի ուժգնության նվազեցման հանձնարարականներ։ 1990-1995 թվականներին ԱԱԻ-ի հիգիենայի ամբիոնում Ա. Ղազարյանի ղեկավարությամբ հետազոտվել են աշխատանքի պայմանները երկաթբետոնե իրերի, 1995-2005 թվականներին՝ բյուրեղապակու արտադրության մեջ, բանվորների մասնագիտական հիվանդացությունը, մշակվել դրա կանխարգելման գիտական հիմնավորումներ։ Ոաումնասիրվել է որոշ ծանր մետաղների (կապար, պղինձ, անագ և նրանց միացությունները) ազդեցությունն աշխատողների առողջ, վիճակի, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրող, ֆունկցիայի վրա։ Հետազոտվել են արտադրություններին հարող շրջակա միջավայրի՝ կապարով աղտոտվածությունը և, դրանով պայմանավորված, երեխաների մտավոր մակարդակի փոփոխությունները։ Ստացված արդյունքների հիման վրա մշակվել են գիտական հանձնարարականներ, առաջարկվել են արյան մեջ, ըստ տեղաբաշխման, կապարի քանակների նորմեր (է. Բաբայան, Ս. Մկրտչյան, Գ. Ալեքսանդրյան)։ Ուսումնասիրվել են ֆիզիկական բեռնվածության և հանգստի ժամանակ տարբեր միկրոկլիմայական պայմանների ազդեցության հիգիենային առանձնահատկությունները, մշակվել է արտահագուստ՝ ցուրտ միկրոկլիմայական պայմաններում աշխատող կանանց համար (Ռ. Օհանյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։