Աշխատանքային շաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքային շաբաթ, աշխատանքային իրավունքում՝ 1․ օրացուցային շաբաթվա մեջ աշխատանքի օրենքով սահմանված տևողությունը։ Աշխատանքային շաբաթի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել 41 ժ, իսկ որոշ կատեգորիայի աշխատողների (օրինակ, վնասակար պայմաններում զբաղվածների, (անչափահասների) համար սահմանված է կրճատ աշխատանքային շաբաթ՝ 36 ժ, 24 ժ։ 2․ Աշխատաժամանակի ռեժիմ, որը որոշում է օրացուցային շաբաթվա մեջ աշխատանքային և հանգստյան օրերի թիվը։ ՍԱՀՄ-ում գերակշռում է 5-օրյա աշղատանքային շաբաթը՝ 2օրյա (հիմնականում՛ շաբաթ և կիրակի) հանգստով։ Աշխատանքային շաբաթի նորման պետք է ապահովի յուրաքանչյուր օրացուցային շաբաթում կամ գրաֆիկով նախատեսված հաշվարկային ժամանակաշրջանում; 6- օրյա աշխատանքային շաբաթի դեպքում (1-օրյա հանգստով) աշխաաօրվա տևողությունը չի կարող գերազանցել 7 Ժ, եթե աշխատաժամանակի շաբաթական նորման 41 ժ է, 6 ժ՝ եթե 36 ժ է, և 4 ժ՝ եթե 24 ժ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png